National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.5.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.05.2017
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:

Այս տոնը ծնվում է նախեւառաջ մեր ներսում` մեր հույզերից ու զգացմունքներից, ապա հենվելով արժեքների ու արժեհամակարգի վրա՝ դառնում տուն ու օջախ, երկիր ու պետություն, պատիվ ու արժանապատվություն:

Ընտանիքն ինքը յուրատեսակ արժեհամակարգ է, մեր պարագայում` լիովին ազգային արժեհամակարգ, հպարտություն ու հարստություն: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ ռազմական եւ ընդհանրապես ուժային որեւէ ճանապարհով անհնար է նվաճել որեւէ երկիր կամ ժողովրդի, ընտրվում է բարոյական հարվածների ուղին, որի գլխավոր թիրախն ընտանիքն է: Երկիրը միասնական ջանք ու զգացմունք համախմբող այն բազմազավակ ընտանիքն է, որտեղ կարեւոր ու անհրաժեշտ են յուրաքանչյուրի ներդրումը, յուրաքանչյուրի ծառայությունը, յուրաքանչյուրի սերն ու սրտացավությունը: Որքան շահագրգիռ ենք ամուր պահել, պաշտպանել մեր ընտանիքները, նույնքան նվիրվածությամբ ենք մտածում մեր երկիրը պահելու ու պաշտպանելու մասին եւ հակառակը: Մենք այս մտածելակերպի լավագույն կրողներից ենք, ինչն ապացուցել ենք մեր պատվախնդրությամբ եւ ընտանեկան օջախի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքով: Մենք շարունակում ենք մնալ այդպիսին, որովհետեւ ընտանիքի, ծնողի, զավակի, հարազատի հանդեպ մեր վերաբերմունքը բնական է ու անկեղծ, որովհետեւ ընտանեկան ջերմության համար մեզ արհեստական ոչինչ անհրաժեշտ չէ, որովհետեւ մեզ խորթ է ընտանեկան օջախին հյուրանոցի նման վերաբերվելու հոգեբանությունը:

Վերստին շնորհավորելով մարդկային ջերմությամբ լեցուն այս տոնի առթիվ` մաղթում եմ բոլոր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ համերաշխություն»:


15.05.2017
ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել սառեցված հակամարտությունների հարցերով ենթահանձնաժողովի նիստը
Մայիսի 15-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ սառեցված հակամարտությունների հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի նիստը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Նիստի օրակարգում ընդգ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am