National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
19.05.2017
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
1 / 5

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի եւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ։

Էդուարդ Շարմազանովը Հայաստանի օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։

Ներկաները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ խոնարհումով ու լռությամբ հարգել Փոքր Ասիայի տարածքում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացրած ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը կատարել է հոգեհանգստի կարգ անմեղ զոհերի հոգու հանգստության համար։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, դատապարտելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից Փոքր Ասիայի տարածքում կազմակերպված ոճրագործությունը, նշել է. «Այսօր նաեւ վերածննդի օր է։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի այլեւս երբեք չկրկնվեն նմանօրինակ ցեղասպանություններ։ Իսկ դրա վկայությունը հունական երկու պետության եւ հայկական երկու պետության առկայությունն է։ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ, եւ մենք պետք է միավորենք մեր ջանքերը, որովհետեւ ցեղասպանության ժխտումը նույնքան վտանգավոր է, որքան ցեղասպանություն կատարելը»։

1994 թվականին Հունաստանի խորհրդարանը ճանաչել եւ դատապարտել է Պոնտոսի 600 հազարից ավելի հույների ցեղասպանությունը։ Փրկվելով թուրքական յաթաղանից՝ նրանցից շատերն ապաստան են գտել Հայաստանում եւ ներգրավվել մեր երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական կյանքին։

Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը խորհրդանշական է համարել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողում Պոնտոսի հույների՝ իր հայրենակիցների հիշատակի խնկարկումը, քանի որ հայ ժողովուրդն առաջինն է ենթարկվել եղեռնի։ Դատապարտելով ցեղասպանությունն իրականացնողներին` նա հույս է հայտնել, որ առաջիկայում աշխարհի առաջադեմ մարդկությունը կճանաչի եւ կդատապարտի Փոքր Ասիայի տարածքում 1915-1923թթ-ին քրիստոնյաների հետ տեղի ունեցած ողբերգությունը։

Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան եւ Արցախի Հանրապետությունը։

Նշենք, որ այսօր վեցերորդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավորները նիստն սկսելիս մեկ րոպե լռությամբ հարգել են Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը։


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am