National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
07.06.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ին Խոսրով Հարությունյանի նախագահությամբ գումարված նիստում քվերակությամբ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» լրամշակված օրենսդրական նախագծին՝ հունիսի 7-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկելու համար:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 6-ին կայացած նիստում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցումով քննարկման էր ներկայացրել հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Ծրագրով, մասնավորապես, առաջարկվում է մասնավորեցնել առողջապահության ոլորտի մի շարք ընկերություններ՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարուրության ծրագրին եւ առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության պահանջներին` հաշվի առնելով ընկերությունների գործունեության առանձնահատկությունները:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ներկայացրել էր գրավոր առաջարկություններ, որոնք ամբողջությամբ ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am