Հունիսի 14-ին Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից Կանաչ սրահում ժամը 10:00-ից կմեկնարկի արյունատվության ակցիա, որին որպես դոնոր՝ հրավիրվում են մասնակցելու բոլոր պատգամավորները:
Միջոցառման պաշտոնական մասը կսկսվի ժամը 11:30-ին, որին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Հրավիրվում են նաեւ միջոցառումը լուսաբանել ցանկացող, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները: