ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ Բուժաշխատողի օրվա առթիվ:
Բուժաշխատողի մասնագիտություն ընտրելով` դուք պատասխանատվություն եք ստանձնում ոչ միայն ձեր մասնագիտական պարտքի ու երդման առաջ, այլեւ ուրիշի կյանքի համար: Իսկ մարդիկ ձեզնից ոչ միայն բուժօգնություն ու մասնագիտական աջակցություն են ակնկալում, այլեւ ջերմություն եւ գթասրտություն: Հետեւաբար, ձեր աշխատանքը պահանջում է գիտելիք ու փորձառություն, բարձր բարոյականություն ու սիրող սիրտ:
Որակյալ ու հասանելի բուժօգնությունը, կյանքի որակի բարելավումը պետության սոցիալական քաղաքականության գերակայություններից են, իսկ դուք՝ այդ քաղաքականության կարեւորագույն օղակներից մեկը: Ձեր պրոֆեսիոնալիզմից, անձնազոհ աշխատանքից ու նվիրվածությունից է կախված երկրի առողջությունը:
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքի համար:
Մաղթում եմ ձեզ առողջություն, որը, անկախ մասնագիտությունից, ամենաթանկն է բոլորիս համար, խաղաղություն, որպեսզի մեր մասնագիտական կարողությունների կարիքը զգացվի միայն խաղաղ պայմաններում, լավատեսություն, որն անհրաժեշտություն է հատկապես բուժաշխատողներիս համար: Բարեկեցություն եւ ամենայն բարիք ձեր ընտանիքներին»: