National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.06.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
1 / 1

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Թինի Կոքսին իր նվիրվածության եւ իրապես այս բարդ զեկույցը ներկայացնելու համար:

Ինձ համար այս պահը խորհրդանշական է: Սա իմ առաջին ելույթն է որպես հայկական պատվիրակության ղեկավար, եւ ես ուրախ եմ վերադառնալ Վեհաժողով: Ես աշխատել եմ այստեղ 3.5 տարի, այսինքն՝ ես նոր անդամ չեմ Վեհաժողովում: Սակայն, ցավում եմ, որ վերադառնում եմ այն պահին, երբ առաջին հարցը, որ քննարկվում է ընթացիկ զեկույցում, Վեհաժողովի նախագահի անվստահության, կոռուպցիոն սկանդալների եւ հետաքննության մարմնի ստեղծման հարցերն են:

Նախկինում, երբ մենք խոսում էինք կոռուպցիայի մասին, դա միայն բամբասանքի մակարդակում էր կամ դա վերագրում էինք մեր խոսքի ազատության կամ մեր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքին, բայց այժմ մենք այնպիսի իրավիճակի ենք բախվել, երբ բոլորը կարող են խոսել մի մարդու մասին, որը հավատ չի ներշնչում, բոլորը կարող են փաստարկել, որ այդ անձը չունի վստահություն, բոլորը կարող են համոզված լինել, որ այդ անձը կոռումպացված է եւ կատարել է գործողություններ, որոնք հակադրվում են Վեհաժողովի դավանած արժեքներին, բայց այդ անձը կարող է շարունակել իր գործելաոճը, ինչպես ճիշտ նշեց պարոն Գրեյնջերը, վստահության ճգնաժամ ստեղծելով այս Վեհաժողովում: Նման իրավիճակն անընդունելի եւ անթույլատրելի է, բայց ոչ այն իմաստով, որ պետք է միայն բարձրաձայնենք դրա մասին, այլ գործուն քայլերի դիմենք, ինչպես նշվում է զեկույցում:

Հարգելի գործընկերներ,

մենք Վեհաժողովը՝ որպես ժողովրդավարության օրրան, ժառանգել ենք այն քաղաքական գործիչներից, ովքեր ամենայն հոգածությամբ պահպանել են այս արժեքները, եւ այժմ մենք պարտավոր ենք պատասխանատվություն ստանձնել այդ արժեքների համար:

Մենք ենք կերտում այս Վեհաժողովի դեմքը եւ որպես Վեհաժողովի դեմք՝ մենք պետք է որոշենք, թե ով է ներկայացնելու Վեհաժողովը, ով կարող է գործել այս Վեհաժողովի անունից եւ դա նշանակում է, որ մենք պետք է համապատասխան վերաբերմունք դրսեւորենք այդ մարդկանց նկատմամբ:

Ամփոփելով ելույթս՝ կոչ եմ անում գործողության. կամ մենք բոլորս կոլեկտիվ պատասխանատվություն ենք կրում այս Վեհաժողովի համար կամ փոխվում է Վեհաժողովի նկատմամբ մեր մոտեցումն այն իմաստով, որ մենք այլեւս չենք դիտարկում այն որպես ժողովրդավարության օրրան, այլ՝ ընդամենը որոշ զեկուցողների կարծիք: Եւ ես կցանկանայի հիշեցնել ադրբեջանցի մեր գործընկերներին, այսպես կոչված, Սարսանգի շատ խորհրդանշական զեկույցի մասին: Զեկույցում բարձրացված հարցը կարեւոր հարց է, սակայն զեկուցողի պատճառով կամ այսպես կոչված կոռումպացված անձի պատճառով այն մարդասիրական հարցից վերածվեց միայն քաղաքական հարցի եւ ուրիշ ոչնչի: Իրականում մենք պետք է ընկալենք դրա կարեւորությունը մեզ համար, այն արժեքների համար, որոնք մենք կրում եւ փայփայում ենք:


23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am