National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.07.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել բարեկամ Արգենտինայի հետ հարաբերությունների առկա մակարդակը:

ՀՀ ԱԺ նախագահը միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման համատեքստում կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունն ու փոխայցերը: Արա Բաբլոյանը նշել է, որ այս խորհրդարանում արդեն ձեւավորվել է Հայաստան-Արգենտինա բարեկամական խումբը, որը կշարունակի ղեկավարել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Արգենտինայի պաշտոնական տեսակետը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել ընդլայնվել:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ու դեսպանը քննարկել են հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների հանդիպմանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարեւորել են հայ համայնքի դերն ու ավանդը հայ-արգենտինյան կապերի դինամիկ զարգացման գործում:

Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների շարունակական զարգացման եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am