Հուլիսի 29-ին ՀՀ Ազգային ժողովում շաբաթօրյակ է կազմակերպվել: ՀՀ ԱԺ աշխատակազմն ակտիվ մասնակցություն է ունեցել Ազգային ժողովի տարածքի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներին: Իրականացվել են կանաչ տարածքների մաքրման, խոտհնձի, առանձին հատվածներում կուտակված շինարարական աղբի տեղափոխման եւ այլ աշխատանքներ: