National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
31.08.2017
Հանդիպում խորհրդարանում
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն օգոստոսի 31-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակության անդամներին։

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի անդամներ Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ Ինդոնեզիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Երվանդ Ոսկանյանը։

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Միքայել Մելքումյանը կարեւորել է պատվիրակության այցը Հայաստան եւ հույս հայտնել, որ փոխայցերը կնպաստեն հայ-ինդոնեզական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Պարոն Մելքումյանը կարեւորել է համագործակցությունը զբոսաշրջության, առեւտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում եւ հույս հայտնել, որ համագործակցությունը երկու երկրների միջեւ կթեւակոխի նոր փուլ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այն առանցքային հարց է մեր երկրի համար, եւ խնդիրը պետք լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Միքայել Մելքումյանը կարեւորել է միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցությունը եւ նշել, որ Հայաստանը պետք է պաշտպանի իր ազգային պետական շահը՝ առանց այլ երկրների շահերին դիպչելու:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է նաեւ Ինդոնեզիայի խորհրդարանում Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամական խմբի ստեղծումը, որը հնարավորություն կտա զարգացնելու խորհրդարանական դիվանագիտությունը եւ փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Այս համատեքստում Միքայել Մելքումյանն առաջարկել է քննարկել Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանություն հիմնելու հարցը:

Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Ֆադլի Զոնը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ներկայացրել Ինդոնեզիայի խորհրդարանի կառուցվածքը եւ գործունեության ոլորտները՝ տեղեկացնելով, որ իր երկրում առաջիկայում միմյանց զուգահեռ տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։

Ֆադլի Զոնը, նշելով, որ այս տարի լրանում է Ինդոնեզիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, անհրաժեշտ է համարել տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը։

Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կավելանան այցելությունները Հայաստան, ինչը խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար։

Ֆադլի Զոնը հույս է հայտնել, որ առաջիկայում ինչպես երկու երկրների, այնպես էլ խորհրդարանների միջեւ հարաբերություններն առավել կամրապնդվեն եւ կզարգանան՝ կարեւորելով նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանի եւ Ինդոնեզիայի փոխշահավետ համագործակցությունը:

Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները, կարեւորելով ինդոնեզական խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչն էլ իր հերթին խթան կհանդիսանա հարաբերությունների առավել սերտացման ու զարգացման համար։

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Ազգային ժողովում, լուսանկարվել ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում։

Պատվիրակության անդամները Միքայել Մելքումյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այնուհետեւ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ ծանոթացել ցուցանմուշներին: Ֆադլի Զոնը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում:



06.06.2024
Պաշտոնական այցով Սլովենիայում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հրավերով ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Սլովենիայում էր: Այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ են կայացել Սլովենիայի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց...

06.06.2024
Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս...

06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am