Երեւանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանի եւ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Չեխ խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։