ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպում է «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ:
Խորհրդարանական լսումների ընթացակարգ
09:30-10:00 Մասնակիցների գրանցում
10:00-10:10 Բացման խոսք
Կորյուն Նահապետյան, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
10:10-10:20 Դավիթ Տոնոյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
10:20-10:30 Վաչե Տերտերյան, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ
10:30-10:40 Կարինե Դանիելյան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի /UNEP/ ազգային կոմիտեի նախագահ
10:40-11:10 Հարց ու պատասխան
11:10-11:20 Ջո Շուեր, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եղանակային փոփոխությունների եւ աղետների ռիսկերի նվազեցման վարչության ղեկավար
11:20-11:30 Պաոլա Ալբրիտո, ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային վարչության ղեկավար
11:30-11:40 Արա Բարսեղյան, Հայաստանի Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրենի պաշտոնակատար
11:40-12:10 Հարց ու պատասխան
12:10-12:55 Ելույթներ
12:55-13:00 Ամփոփում
Կորյուն Նահապետյան, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հարցերի համար՝ մինչեւ 2 րոպե
Ելույթների համար՝ մինչեւ 5 րոպե