ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 25-ին խորհրդարան են այցելել Երեւանի պետական հումանիտար- տեխնիկական քոլեջի դասախոսները եւ ուսանողները: Հյուրերը հետեւել են ԱԺ հերթական նիստերի աշխատանքին, որից հետո ավանդական բաց դասը նրանց համար վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ միշտ պատրաստ է հանդիպելու թե՛ մանկավարժների, թե՛ ուսանողների հետ:
Միքայել Մելքումյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել նրա գործունեությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին:
ԱԺ փոխնախագահը հորդորել է ուսանողներին լավ սովորել, ստանալ որակյալ կրթություն եւ դառնալ ընտրած ոլորտում լավագույն մասնագետներ, ինչպես նաեւ տիրապետել օտար լեզուների:
Բաց դասի ավարտին հյուրերը լուսանկարվել են Միքայել Մելքումյանի հետ: