National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
21.11.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Բելառուսի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է երկու երկրների Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ընդլայնման գործում: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությանը:

Նա նշել է, որ համագործակցելով ԵՄ հետ՝ Հայաստանը պատրաստ է հնարավորություններ ստեղծել իր ԵԱՏՄ գործընկերների համար՝ բացելով դռները նոր շփումների եւ արդյունավետ փոխգործակցության առջեւ:

Արա Բաբլոյանի խոսքով՝ մեր երկրները շուրջ ութսուն պայմանագիր եւ համաձայնագիր են ստորագրել՝ մասնավորապես տնտեսության, առեւտրի, գիտության, առողջապահության եւ գյուղատնտեսության բնագավառներում համագործակցությունը խթանելու նպատակով: ԵԱՏՄ հարթակը նոր հեռանկարներ է բացում անդամ երկրների առջեւ:

Բոլեսլավ Պիրշտուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նույնպես արդյունավետ է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը եւ նշել, որ թեեւ տնտեսական համագործակցությունը խորհրդարանական տիրույթում չէ, սակայն մեծ է ցանկությունը նպաստելու առեւտրատնտեսական կապերի աշխուժացմանը: Բելառուս խորհրդարանականը մասնավորապես կարեւորել է համագործակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ, անասնաբուծության, տրանսպորտի ոլորտներում: Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ Բոլեսլավ Պիրշտուկը նշել է, որ պետք է իրազեկել քաղաքացիներին, կազմակերպել ճանաչողական փոխայցեր:

Անդրադառնալով համագործակցության զարգացման հեռանկարներին՝ Բոլեսլավ Պիրշտուկը նշել է, որ անհրաժեշտ է փոխլրացնել միմյանց՝ ընդլայնելով շփման շրջանակները եւ փոխգործակցության բնագավառները:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am