National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
11.12.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 10

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է երեք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կքննարկվեն խորհրդարանի՝ դեկտեմբերի 12-ին գումարվող արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցողները տեղեկացրել են, որ նախագծերի վերաբերյալ առաջարկներ չեն եղել թե պատգամավորների, թե կառավարության կողմից:

Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ներկայացմամբ քննարկվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն ու նաեւ մտահոգություններն են հայտնել հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, հանձնաժողովի անդամներ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, պատգամավորներ Գեւորգ Կոստանյանը, Գեւորգ Պետրոսյանը, Նապոլեոն Ազիզյանը: Պատգամավորները կարեւորել են ընդունումից հետո օրենքի ճշգրիտ կիրարկումը, անդրադարձել հանրության շրջանում մտահոգությունների պատճառ դարձած որոշ դրույթների, որոնցից մեկը մասնավորապես վերաբերում է ոստիկանության գործողություններին՝ կապված ընտանիքում բռնության առկայության հետ:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ, երբ հարցը վերաբերում է անձի կյանքին եւ առողջությանը սպառնացող դեպքերին, ոստիկանությունը, համաձայն գործող ՀՀ քրեական օրենսգրքի, կարող է միջամտել: Նա ընդգծել է, որ լրամշակումից հետո իր մտահոգությունները փարատվել են:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը կարեւորել է ընդունումից հետո օրենքի ճիշտ մեկնաբանումն ու կիրառումը եւ առաջարկել կողմ քվեարկել բարեփոխված նախագծին: Նա հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում օրենքը կենթարկվի փոփոխությունների:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում, որը նախագահել է Գագիկ Մինասյանը, քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կքննարկվեն դեկտեմբերի 12-ին գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Ըստ զեկուցողի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ գլխով կարգավորվում են քաղաքացիների պարտավորությունների կատարման ապահովման եղանակները՝ կապված բանկերի եւ այլ վարկային կազմակերպությունների հետ: Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծերի փաթեթի ընդումամբ անհրաժեշտ իրավական հենք կստեղծվի սկսած 2019 թվականից անցնելու լիարժեք ծրագրային բյուջետավորման, դրանով իսկ ՀՀ կառավարության իրավասության շրջանակներում ՀՀ Սահմանադրության դրույթների իրագործման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելով պետական ծախսերի առաջնահերթությունների սահմանման եւ պետական ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման, այդ միջոցների հասցեականության, նպատակայնության, հրապարակայնության, հաշվետվողականության բարելավման շնորհիվ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ Վարդան Արամյանի` կներդրվի առավել ճկուն եւ երկարաժամկետ տնտեսական աճը խթանող հարկաբյուջետային կանոնների համակարգ: Նախագծերի ընդումամբ կամրապնդվեն եւ կընդլայնվեն բյուջետային գործընթացի կազմակերպման եւ իրականացման իրավական հիմքերը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ եթե նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը ՀՀ նախորդ տարվա ՀՆԱ-ի նկատմամբ գտնվել է 50-60 տոկոսի միջակայքում, ապա կառավարությունը հաջորդ տարվա համար կազմվող Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում կունենա միջոցառումների ծրագիր` համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծն աստիճանական 50 տոկոսից նվազեցնելու համար:

«ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Օրենքների նախագծերին եւ նախագծերի փաթեթներին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն` դեկտեմբերի 12-ին գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկելու համար:

Նույն օրը տեղի է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով` առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են ՀՀ պետական բյուջեի վրա չնախատեսված ծախսերի բեռի թեթեւացմամբ: Առաջարկվում է նախատեսել վարչական մարմինների նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդերի ծախսման նոր ուղղություններ մասնավորապես՝ վարչական մարմնի վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:

Նա նշել է, որ նախագիծը բխում է ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գործող խմբային համակարգի կատարելագործման եւ 2017 թվականի համար նույնպես հարկ վճարողներին գծային մեթոդով հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հնարավորություն սահմանելու անհրաժեշտությունից:

Ըստ հիմնական զեկուցողի՝ հաշվետու ժամանակաշրջանի համար ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկումն իրականացվում է փուլինգային եղանակով? «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան առավելագույն տոկոսադրույքի հիման վրա: Բացի այդ՝ գործող օրենսդրությամբ սահմանված են հիմնական միջոցների հիմնական խմբերը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների եւ զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության եւ շահերի բախման դեպքերը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի ներկայացմամբ հանձնաժողովականները քննարկել են նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նա նշել է, որ փաթեթի կարգավորման նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայումն է` դրանցում բովանդակային, խմբագրական, ինչպես նաեւ տերմինաբանական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու ճանապարհով:

Դավիթ Անանյանը հավելել է, որ ակնկալվում է առաջարկվող լրացումներով եւ փոփոխություններով նախատեսված նոր գաղափարների ներդրմամբ հստակեցնել հարկային հարաբերությունները որոշ ոլորտներում, ինչպես նաեւ գործառնությունների եւ գործարքների իրականացման ժամանակ:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթներն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը: Օրենսդրական նախաձեռնությունները կքննարկվեն դեկտեմբերի 12-ին գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am