Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում Ամանորի տոնական ընդունելության էր հրավիրել ՀՀ ԱԺ աշխատակազմին:
ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով ՀՀ ԱԺ աշխատակիցներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ, մաղթել է հաջողություն, բարեկեցություն, իսկ երկրին՝ խաղաղություն:
Անդրադառնալով անցնող տարվա ձեռքբերումներին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ 2017 թվականը բարդ, բայց միեւնույն ժամանակ իրադարձություններով հարուստ տարի էր:
ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանական աշխատանքի նպաստավոր կազմակերպման գործում առանձնահատուկ ընդգծել է ՀՀ ԱԺ աշխատակազմի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային կարողությունների արդյունավետ օգտագործումը: