ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:
Լսումներին մասնակցելու համար կարող եք զանգահարել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (011) 513415 հեռախոսահամարով:
Մասնակցության հայտերը խնդրում ենք ներկայացնել մինչեւ ս/թ հունվարի 22-ը: