Փետրվարի 11-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի հետ եւ նրան շնորհակալություն է հայտնել Թուրքիայում իր պաշտոնական այցի ժամանակ` Թուրքիայի ղեկավարության հետ հայոց ցեղասպանության հարցը արծարծելու համար: Պարոն Դեբրեն մատնանշել է, որ ինքը Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայոց ցեղասպանության մասին, կարեւորել է պատմական ճշմարտության վերհանումը:
Հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ժան Լուի Դեբրեի Հայաստան պաշտոնական այցի վերաբերյալ: