National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.2.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
11.02.2005
ՀՀ ԱԺ նախագահի հեռախոսազրույցը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Փետրվարի 11-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի հետ եւ նրան շնորհակալություն է հայտնել Թուրքիայում իր պաշտոնական այցի ժամանակ` Թուրքիայի ղեկավարության հետ հայոց ցեղասպանության հարցը արծարծելու համար: Պարոն Դեբրեն մատնանշել է, որ ինքը Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայոց ցեղասպանության մասին, կարեւորել է պատմական ճշմարտության վերհանումը:

Հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ժան Լուի Դեբրեի Հայաստան պաշտոնական այցի վերաբերյալ:


11.02.2005
Հանդիպում խորհրդարանում
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի կույրերի միավորման նախագահության անդամներին: Հանդիպման առանցքում կույր հաշմանդամների նկատմամբ պետական քաղաքականության խնդիրներ էին` խորհրդարանի նախագահին ներկայացվեցին Երեւանում եւ մարզերում գործող ձեռնարկությունների վիճակին, դրանց ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am