Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն այս օրերին մասնակցում են ԵԽԽՎ նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին:
Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ձայների մեծ հարաբերակցությամբ ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ, իսկ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը՝ ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ՝ առաջադրվելով ԵԺԿ խմբի անունից: