ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մարտինովի հետ:
Կողմերն անդրադարձել են խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, կարեւորել աշխատակազմերի մակարդակով փորձի փոխանակումը, այդ թվում վերլուծական եւ օրենսդրական հարցերում:
Սերգեյ Մարտինովը գործընկերոջը ներկայացրել է հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպման գործընթացը եւ Դաշնության խորհրդի հեռուստաալիքի գործունեությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի շրջանակում փոխգործակցության հարցեր, անդրադարձել միջխորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությանը: