National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
06.05.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
06.05.2020
Խորհրդարանը հերթական նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքին եւ արդյունքներին վերաբերող զեկույցը
1 / 46

Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը:

«ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը» խորհրդարանի քննարկմանն  է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ թվային տվյալները ներկայացնելը` վարչապետը նշել է, որ Կառավարության ծրագրի համապատասխան` առաջիկա տարիներին  Կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական,  բնապահպանական  բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն: Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից է  նաեւ զբաղվածության խթանումն ու   աղքատության կրճատումը:

Վարչապետը ոչ միայն ներկայացրել է հաշվետու տարվա ձեռքբերումները, այլեւ անդրադարձել է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ճգնաժամի հաղթահարմանն ուղղված  միջոցառումներին եւ հետագա անելիքներին:

Այսպես` Կառավարությունը հաշվետու տարում գրանցել է տնտեսական ամենաբարձր աճի մակարդակը` 7.6%, որը 2008 թվականից ի վեր ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ պետությունների, հարեւան բոլոր եւ եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ:

Տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով եւ ֆինանսական կայուն ցուցանիշներով: Մշակող արդյունաբերությունում տնտեսական աճը կազմել է 12%` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը:

Հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր տնտեսական աճն արձանագրվել է կացության եւ հանրային սննդի ծառայությունների ոլորտում` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով, ինչը պայմանավորված է 2019 -ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 14.7%-ով աճով:

Հայաստանից ապրանքների եւ ծառայությունների արտահանումն աճել է 10.3%-ով: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գրանցվել է շրջանառության շուրջ 30% աճ: 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2.2 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 միլիոն դոլարով կամ 27.2 %-ով:

2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի վերջ հավելյալ ի հայտ է եկել` ստեղծվել է կամ ստվերից դուրս է բերվել, ավելի քան 87 հազար աշխատատեղ:

Գործազրկության մակարդակը  նվազել է 2.1%-ով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2.5 %-ով:

2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն 2018-ի ընթացքում Կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը եւ այն հասցնել 23.5%-ի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.4%-ից նվազել է մինչեւ 1%:

Միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5.8%-ով:  2019 թ. հունիսի 1-ից ԶՈՒ զինծառայողների ամսական վարձատրությունը, կախված ծառայության վայրից եւ պայմաններից, բարձրացվել է մինչեւ 30%-ով: Սեպտեմբերի 1-ից շուրջ 38 հազար ուսուցիչների, 2 հազար 600 դասախոսների, 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացվել են 10-30%-ով: Հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության սպայական անձնակազմի եւ կրտսեր խմբերի աշխատավարձը բարձրացվել է մինչեւ 52%-ով:

2020 թ. հունվարի 1-ից քրեակատարողական ծառայողների աշխատավարձը բարձրացվել է 30%-ով: 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձել  է 68 հազար դրամ:  2019 թվականի հունվարի 1-ից աճել են 64 հազար 84 նպաստառուի նպաստների եւ 3 հազար 307 զինվորական կենսաթոշակառուի կենսաթոշակների չափերը` սահմանվելով 25 հազար 500 դրամ: Հունվարի 1-ից բարձրացվել են նաեւ 21 հազար 785 աշխատանքային եւ 7 հազար 583 երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակները` նվազագույն կենսաթոշակի մակարդակը սահմանելով 25 հազար 500 դրամ: 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների չափը բարձրացվել է միջինը 10%-ով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ` այստեղ :

Վարչապետը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին քաղաքականությանը, արդարադատության համակարգի բարեփոխումներին, տնտեսական քաղաքականությանը: Խորհրդարանականներն իրենց հարցադրումներում անդրադարձել են համաճարակից հետո տնտեսության վերականգնմանն ուղղված քայլերին, Կառավարության կողմից գյուղատնտեսության վարկավորման հարցում բանկային համակարգին տրամադրվելիք հնարավորություններին, օտարերկրյա ներդրումների պաշտպանության մեխանիզմների զարգացմանը, հանցագործությունների թվի աճին, ոստիկանության ու իրավապահ համակարգի գործունեությանը եւ այլ խնդիրների:

Վարչապետի խոսքով` իրենց նպատակն է տնտեսությունը բերել ոչ թե մինչ համաճարակը տիրող վիճակին, այլ` նոր վիճակի: Այս գործընթացում Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարեւորել է կրթության դերը` նշելով, որ կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ:

Խոսելով արտաքին քաղաքական գործընթացների մասին` վարչապետը հիշեցրել է մեր երկրի արտաքին քաղաքականության կարգախոսը, այն է` համահայկականություն, ինքնիշխանություն, փոխգործակցություն:

Անդրադառնալով ժողովրդավարական առաջընթացին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Ֆրիդոմ Հաուս»-ի «Անցումային երկրներ» զեկույցի պատմության մեջ Հայաստանն արձանագրել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը:

Խոսելով տնտեսության աշխուժացմանն ուղղված Կառավարության քայլերի մասին` վարչապետն ընդգծել է, որ տնտեսության մեջ ներարկվող գումարն ուղղվելու է ոչ թե սոցիալական աջակցությանը, այլ ներարկվելու է որպես կապիտալ ներդրում, աշխատանքի հնարավորություն:

Շարունակելով պատասխանել պատգամավորների հարցերին` վարչապետը կարեւորել է հեռավար կրթության համակարգի զարգացումը, խոսել գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման, աղքատության հաղթահարման գործընթացների մասին, ընդգծել համընդհանուր հայտարարագրման մեխանիզմի ներդրման կարեւորությունը:

Հարակից զեկույցում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ոլորտը բարելավելու ուղղությամբ 2019 թվականի ընթացքում Կառավարությունը մի շարք քայլեր է իրականացրել, այդ թվում` օրենսդրական փոփոխություններ: Նախարարը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումները, նշել, որ մարզերում իրականացվել է 210 հրատապ լուծում պահանջող ծրագիր, որի արդյունքում ծախսվել է 2,4 մլրդ դրամ: Սոցիալական աջակցություն է տրվել սահմանամերձ համայնքների բնակիչներին` բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագների մասնակի եւ գույքահարկի ու հողի հարկի փոխհատուցում տրամադրելու միջոցով: Զեկուցողը նաեւ խոսել է ընթացիկ տարվա անելիքների մասին:

Խորհրդարանը հարցի վերաբերյալ քննարկումը  կշարունակի մայիսի 7-ի ԱԺ նիստում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS