National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.05.2021
Արարատ Միրզոյանն ընդունեց Ջոն Գալագերին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորեց նրան մեր երկրում դեսպան նշանակվելու առթիվ եւ վստահություն հայտնեց, որ Գալագերի պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն:

«Մենք շահագրգռված ենք ընդլայնել եւ խորացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները եւ կարեւորում ենք Ազգային ժողովի դերն այս երկխոսության մեջ»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարը կարեւոր համարեց Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում տարբեր ոլորտների զարգացման գործում. «Որպես ԱԺ նախագահ՝ արժեւորում եմ Միացյալ Թագավորության մասնակցությունը ՄԱԿ-ի՝ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրում, որով արձանագրվել են կոնկրետ եւ շոշափելի արդյունքներ»:

Անդրադառնալով խորհրդարանների միջեւ համագործակցությանը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս հայտնեց, որ համավարակի հաղթահարմանը զուգընթաց բարեկամական խմբերի միջեւ շփումներն ավելի կակտիվանան:

Օգտվելով առիթից՝ ԱԺ նախագահը Հայաստան հրավիրեց Միացյալ Թագավորության խորհրդարանում մեր երկրի հետ բարեկամական խմբի անդամներին:

«Անցյալ տարի մեր երկիրն առճակատվեց ավելի մեծ արհավիրքի հետ, քան համավարակն էր: Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները: Արդյունքում հաստատվեց հրադադարի ռեժիմ, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ օրս խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, Ժնեւյան կոնվենցիայի դրույթները՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին: Մեզ համար սա ծայրահեղ հրատապ խնդիր է, եւ մեր բոլոր միջազգային գործընկերները, առաջնորդվելով մարդասիրական մղումներով, պետք է անհապաղ միջամտեն այս հարցին»,-ընդգծեց ԱԺ նախագահը:

Միրզոյանը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ առանձնակի բարբարոսական վերաբերմունքի վերաբերյալ. «Ցավոք, Ադրբեջանը շարունակում է ակնհայտ հայատյաց քաղաքականությունը եւ ագրեսիվ հայտարարությունները, ինչի վառ օրինակն է Ադրբեջանի նախագահի կողմից պուրակի բացումը Բաքվում»:

Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Արցախի անվտանգության ապահովման երաշխիքը ինքնորոշման ճանաչումն է: Ինչ վերաբերում է հակամարտության վերջնական լուծմանը, ըստ Միրզոյանի, դրան հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով:

Դեսպանը նշեց, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ հունիսին 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություներին: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իշխանությունն ամեն ջանք գործադրելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:
 


06.05.2021
Անի Սամսոնյանի հարցը Արման Թաթոյանին պատերազմից հետո առաջացած սահմանների անվտանգության մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Անի Սամսոնյանի հարցը պատերազմից հետո առաջացած սահմանների անվտանգության, ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի մասին:   ...

06.05.2021
Ստեփան Ստեփանյանի հարցը Արման Թաթոյանին Շուռնուխ համայնքում մարդու իրավունքների խախտումների մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Ստեփան Ստեփանյանի հարցը Շուռնուխ համայնքում մարդու իրավունքների խախտումների մասին:   ...

06.05.2021
Գոռ Գեւորգյանի հարցը Արման Թաթոյանին ՄԻՊ լրացուցիչ գործիքակազմի անհրաժեշտության մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Գոռ Գեւորգյանի հարցը Արման Թաթոյանին ՄԻՊ լրացուցիչ գործիքակազմի անհրաժեշտության մասին:   ...

06.05.2021
Սերգեյ Բագրատյանի հարցը Արման Թաթոյանին ադրբեջանական իշխանության ագրեսիվ հռետորաբանության մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Սերգեյ Բագրատյանի հարցը Արման Թաթոյանին ադրբեջանական իշխանության ագրեսիվ հռետորաբանության մասին:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am