National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
02.03.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
02.03.2018
Հայ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին
1 / 2

Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մարտի 1-ին տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ Վերահսկիչ-բյուջետային եւ Կրթության ու գիտության մշտական հանձնաժողովների նիստերը:

Վերահսկիչ-բյուջետային մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Սասուն Միքայելյանը: Քննարկվել է 11 հարց:

Օրակարգում ընդգրկված «Գիտատեխնիկական տեղեկատվության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Գիտական, այդ թվում գիտամանկավարժական եւ բարձրագույն որակավորման աշխատակիցների մասին» մոդելային օրենքների նախագծերի վերաբերյալ ընդունվել են որոշումներ: Քննարկված հարցերի վերաբերյալ ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանները, այդ թվում ՀՀ Ազգային ժողովը ներկայացրել էր առաջարկներ:

Նիստում քննարկվել են նաեւ «ԱՊՀ անդամ երկրներում կրթության որակի բարձրացման մասին», «Նանոտեխնոլոգիաների էթիկայի մասին» առաջարկությունների նախագծերը, ինչպես նաեւ այլ կազմակերպչական հարցեր՝ ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի 2017թ. աշխատանքների արդյունքների, ազգային խորհրդարաններում ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ներկայացված մոդելային օրենքների կիրարկման, հանձնաժողովի հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետի եւ օրակարգի վերաբերյալ:

2019 թվականն ԱՊՀ-ում հայտարարվել է «Գրքի տարի»: Օրակարգում ընդգրկված է եղել նաեւ այդ կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների հարցը:

Մարտի 2-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Լուիզա Սարգսյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 17 հարց:

Քննարկվել եւ որոշումներ են ընդունվել «ԱՊՀ անդամ պետությունների մշակույթի մասին» օրենսգրքի նախագիծը, «Անհատական տվյալների մասին», «Միջսահմանային տեղեկատվության փոխանակման ժամանակ էլեկտրոնային ձեւով նոտարական գործողությունների իրականացման մասին», «Սոցիալական տուրիզմի մասին» եւ այլ մոդելային օրենքների նախագծերի վերաբերյալ: Որոշ նախագծեր կուղարկվեն ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների խորհրդարաններ՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար:

Քննարկվել է նաեւ «ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին» կոնվենցիայի նախագիծը, որի լրամշակման հարցում զգալի աշխատանք են իրականացրել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորները: Այս հարցին անդրադարձ էր կատարվել դեռեւս 2014թ. մարտի 11-ին: Կոնվենցիայի մշակման համար 2016թ. ստեղծվել էր աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված էր նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Կոնվենցիայի նախագիծն ընդունվել է՝ ընդգրկվելով ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստի օրակարգ:

Օրակարգում ընդգրկված է եղել նաեւ «Սպորտում դոպինգի կիրառման հակազդման մասին» մոդելային օրենքի նախագծի մշակման մասին հարցը, որը ներկայացրել է ՌԴ ԴԺ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան: Ընդունվել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի՝ դոպինգի արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար ԱՊՀ շրջանակում միասնական մարմին ստեղծելու առաջարկը: Հարցի քննարկումը կշարունակվի հանձնաժողովի հաջորդ նիստում:

Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի մշտական հանձնաժողովի 2017թ. աշխատանքների արդյունքների մասին, հաջորդ նիստի անցկացման ժամկետի եւ վայրի մասին, ինչպես նաեւ այլ կազմակերպչական հարցեր:

Կքննարկվի Հայկ Չիլինգարյանի՝ հաջորդ նիստը 2018 թվականի աշնանը Երեւանում անցկացնելու առաջարկը:


02.03.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Աշխատանքային այցով 2018 թվականի մարտի 5-9-ը ներառյալ Վաշինգտոն եւ 2018 թվականի մարտի 10-ին Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը (ներառյալ մարտի 11-ը Նյու Յորք), ՀՀ Ազգային ժողովի պատգամավորն...

02.03.2018
Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ. Համաձայն «ԱԺ կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի՝ հայտարարում եմ, որ 2018 թվականի մա...

02.03.2018
Խորհրդարանն ընտրել է Հանրապետության չորրորդ նախագահին
Մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրինագիծը, որից հետո պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ նշանակելու հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS