National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
19.03.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.03.2018
Լեհաստանից ժամանած խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները մարտի 19-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հետ հարցերի հանձնաժողովի պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

Ողջունելով լեհ գործընկերներին՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ նշել, որ հարաբերություններին նոր լիցք է հաղորդել ՀՀ ԱԺ նախագահի՝ նախորդ տարի հոկտեմբերին Լեհաստան կատարած այցը: Բարձր գնահատելով հայ-լեհական հարաբերությունները՝ Վահան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել լեհ խորհրդարանականներին՝ Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծի կողմից հայերին տրված հատուկ արտոնությունների 650-ամյա հոբելյանին նվիրված, ինչպես նաեւ Լեհաստանի Սեյմի կողմից 2005 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունման համար:

Վահան Հարությունյանի գնահատմամբ՝ մեծ ներուժ կա զարգացնելու համագործակցությունը գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, ռազմարդյունաբերության ոլորտներում, ինչի համար խումբը պատրաստակամ է ներդնելու իր ջանքերը:

Բարեկամական խմբի անդամները կարեւորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Լեհաստանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ընդգծելով, որ հայկական կողմը խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ հանգուցալուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին:

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հետ հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին նշել է, որ Լեհաստանի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Հյուրերն առանձնապես կարեւորել են Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի խորացումն ու ներդրումների խրախուսումը: Լեհ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել աջակցելու մեր երկրին՝ ներկայացնելով Լեհաստանի փորձը Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին:

Քննարկվել են համագործակցությանն առնչվող հստակ ուղղություններ:


19.03.2018
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները ներկայացրել են ԱՄՆ կատարած այցի մանրամասները
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի՝ մարտի 19-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ, բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱՄՆ կատարած այցի մանրամասները՝ նշելով, որ օրակարգը եղել է բավականին հագեցած: Այցը մեկնարկել է հայ համայնքի տարբեր կազմակերպությունների նե...

19.03.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների: Հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի նե...

19.03.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 19-ին ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւին եւ ԱՀԿ ներկայացուցիչներ Ֆենթոն Հաուելին, Ակակի Զոյիձեին եւ Օքսանա Դոմենտիին, ովքեր Հայաստան են այցելել «Ծխախոտի դեմ պայքարի մասին» ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի դրույթների իրագործմանը նպաստելու: ԱՀ...

19.03.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Մարտի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել եւ հաստատվել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու եւ նիստի անցկացման կարգը սահմանելու ...

19.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 19-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը: Ողջունելով լեհ խորհրդարանականներին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների ...

19.03.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ-ի հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը
Մարտի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Մարեկ Ռոցկիի համանախագահությամբ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...

19.03.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել հղումով: ...

19.03.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մարտի 20-22-ը ներառյալ Ամման (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ՀՀ Ա...

19.03.2018
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ
Մարտի 19-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամների եւ ամերիկացի փորձագետ Ջոն Վոդաչի հետ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ...

19.03.2018
Լեհաստանի Սենատի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանի, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի եւ Հայաստանում Լեհա...

19.03.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի հեռարձակմանը կարող եք հետեւել հղումով: ...

19.03.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

19.03.2018
Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը
Մարտի 20-ին՝ ժամը 09:30-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կայցելի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը: Նույն օրը՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՖԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը (աշխատանքային լեզուն՝ ֆրանսե...

19.03.2018
Մամուլի ասուլիսի հրավեր
Մարտի 19-ին` ժամը 14:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի վերաբերյալ: ...

19.03.2018
Տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ-ի հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը
Մարտի 18-ին` ժամը 14:30-ին, Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մարտի 19-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ Կարմիր դահլիճում աշխատանքը կսկսի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտակա...

19.03.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 16.03.2018, ժամը 11:00, 414 սենյակ, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 14.03.2018, ժամը 12:00, 414 սենյակ, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS