National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.4.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
16.04.2018
Քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը եւ ՀՀ Ազգային ժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ապրիլի 16-ին հանդիպել են ՌԴ Մոսկվայի երկրամասի խորհրդարանական պատվիրակության հետ, որը գլխավորում էր խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Լարիսա Լազուտինան:

Միքայել Մելքումյանը ողջունել է հյուրերի այցը Հայաստան եւ հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունն արդյունավետ կլինի: Նա կարեւորել է Մոսկվայի երկրամասի հետ կապերի աշխուժացումը հատկապես առեւտրատնտեսական, կրթության, զբոսաշրջության ոլորտներում՝ նշելով, որ կան բոլոր հիմքերը՝ նպաստելու համագործակցության ընդլայնմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին տեղեկացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումների մասին, որոնց թվում էին խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները:

Խոսելով ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների մասին` Միքայել Մելքումյանն առաջնային է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ընդգծել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ռուսաստանի կողմից հարձակողական զենքի վաճառքին, ինչը բացասաբար է ընդունվում հայ հանրության կողմից:

Մոսկվայի երկրամասի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Լարիսա Լազուտինան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ կարեւորել փոխայցերի իրականացումը: Նա, ինչպես նաեւ պատվիրակության անդամները, հնարավոր են համարել զարգացնել միջմարզային հարաբերությունները առեւտրատնտեսական, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցության հարցին, քննարկել համատեղ գործարար համաժողով անցկացնելու հնարավորությունը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:


16.04.2018
«Մենք կարեւորում ենք Արցախ այցերի ակտիվացումն ու Արցախի միջազգայնացումը». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ապրիլի 16-ին հանդիպել է ռուս հրապարակախոս, «Ռազմավարական հետազոտությունների լաբորատորիա» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Դվորնիկովի եւ Պավել Ֆլորենսկու տուն-թանգարանի տնօրեն Մարիա Տիխոնովայի հետ: Հանդիպման ըն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am