ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը մայիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
Ողջունելով դեսպանին` ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ փաստել է, որ հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, ինչում նշանակալի դերակատարում ունեն պատգամավորական բարեկամական խմբերը:
Պավել Չեպլակը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը, փոխայցերի ակտիվացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական եւ տնտեսական կապերին, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին եւ ուղիներին վերաբերող հարցեր: Առաջարկվել է կազմակերպել հայ-լեհական գործարար-համաժողովներ:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը: