National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24.08.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.08.2018
Շարունակվում է Արա Բաբլոյանի այցը Չեխիայի Հանրապետություն
1 / 14

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը, օգոստոսի 23-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի հետ:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության ակտիվացումը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական միջխորհրդարանական ակտիվ շփումները նոր լիցք կհաղորդեն երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում:

Հայ-չեխական համագործակցության օրակարգին անդրադառնալով՝ ՀՀ ԱԺ ղեկավարը նշել է, որ Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը կարեւոր տեղ է զբաղեցնում այդ օրակարգում: Այս համատեքստում Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Պատգամավորների պալատն աշնանային նստաշրջանի առաջին իսկ նիստերից մեկում կհաստատի Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը, ողջունելով հայ խորհրդարանականներին, նշել է, որ տեւական ժամանակ Պատգամավորների պալատի ուշադրությունը սեւեռված էր ներքաղաքական օրակարգի վրա. այդ պատճառով էլ Պատգամավորների պալատը դեռ չի անդրադարձել Չեխիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցին: Ռադեկ Վոնդրաչեկն այս առումով հույս է հայտնել, որ աշնանը չեխ խորհրդարանականներն արդեն կդիտարկեն վերոնշյալ հարցը:

ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի գործընկերներին՝ 2017 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար:

Ի պատասխան՝ Ռադեկ Վոնդրաչեկը նշել է, որ մարդկությունը պատմական փաստերը պետք է ընդունի ու կոչի այնպես, ինչպես որ դրանք կան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների ներքաղաքական իրավիճակին: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել առանց որեւէ ցնցումների, իսկ խորհրդարանն էլ պատրաստ է աջակցել կառավարությանը երկրի անվտանգության, բնակչության բարեկեցության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդման հարցերում:

Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահը նշել է, որ Հայաստանն ու Չեխիան ունեն դինամիկ զարգացող հարաբերություններ, առեւտրատնտեսական կապերում նկատվում են դրական տեղաշարժեր: Ռադեկ Վոնդրաչեկի խոսքով՝ չեխ գործարարները Հայաստանում տնտեսական հետաքրքրություն են ցուցաբերում, ինչը լավ հիմք կարող է դառնալ ներդրումների համար:

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջեւ կհաստատվեն համագործակցության նոր ուղիներ:

Պաշտոնական այցի շրջանակում նույն օրը հայ խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է նաեւ Չեխիայի Կլադնոյի շրջանում գտնվող Լիդիցե հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լիդիցեում զոհված 82 երեխաների հիշատակին:

Շրջայց կատարելով հուշահամալիրի տարածքում՝ հայ խորհրդարանականների պատվիրակությունը Արա Բաբլոյանի գլխավորությամբ Լիդիցեի վարդերի պուրակում վարդ է տնկել՝ ի հիշատակ զոհված 82 երեխաների:

Արա Բաբլոյանը շեշտել է, որ եթե ինչ-որ առումով մարդկային միտքն ընդունում է, որ պատերազմի ժամանակ զոհվում են մարդիկ, ապա որեւէ կերպ չի կարող ընկալել երեխաներին միտումնավոր վերացնելու հանգամանքը:

Հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նշել է, որ նման ողբերգությունները վաղեմության ժամկետ չունեն եւ միշտ պետք է դատապարտվեն: Ի նշան զոհերի հիշատակի հավերժության՝ Արմեն Ռուստամյանը Լիդիցեի ողբերգությունը վերապրածներից մեկին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկ է նվիրել:

Հայկական պատվիրակությունը հուշահամալիրի թանգարանում ծանոթացել է աշխարհի տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի երեխաների կողմից զոհված երեխաների հիշատակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված նկարներին:


24.08.2018
«ԵԱՏՄ-ն պետք է ունենա նաեւ խորհրդարանական ձեւաչափ». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS