National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
07.04.2005
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում

Ապրիլի 7-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժոովի նիստում քննարկվեցՀՀ կառավարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը: Նախարարը նշեց, որնախադպրոցական կրթության ոլորտում անելիքները շատ են,տեղեկացրեց, որ այդ ոլորտի կարգավորման ռազմավարական ծրագիր է ներկայացվել  ՀՀ կառավարությանը եւ հավանությանարժանացել: Այս ոլորտում առաջին քայլը պետք է լինի չափորոշիչների եւ լիցենզավորման նվազագույն պայմանների մշակումը: Ներկայացված օրենքի նախագիծը կարգավորում է նախադպրոցական կրթության համակարգի գործունեության եւ զարգացման իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հիմքերը: Օրինագծում ներկայացված ենուսումնական հաստատությունների ձեւերը, տարիքային խմբերը, ծանրաբեռնվածությունը, կարգավիճակը, լիազորությունները, ուսումնադաստիարակչական պահանջներն ու պայմանները:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ հիմնախնդիրը փաթեթային լուծում է պահանջում,կառույցի ու ձեւակերպումների առումով նախագիծը խոցելի է, ոլորտը չի դիտարկվումկրթական համակարգիողջ շղթայի մեջ: Ոչթե պետք է տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով ամրագրված իրավասությունները վերանայվեն, այլ գտնվեն պետական քաղաքականությունը համատեղ իրականացնելու մեխանիզմներ:Անհրաժեշտ է նաեւ ֆինանսական խնդիրների եւ ընտանիքների հետ աշխատանքի կազմակերպման հստակ դրույթներ ամրագրել օրինագծում: Օրենքը պետք է նախադպրոցական տարիքի երեխաների կրթության հիմնախնդրի լուծման մեխանիզմներ եւ ոչ թե նպատակներառաջադրի: Օրինագծում ամբողջովին լուծված չէ նաեւ չափորոշիչների խնդիրը: Տիկին Հակոբյանը առաջարկեց օրինագիծը ներառել մեծ օրակարգ եւ մինչեւ քառօրյա նիստերի օրակարգ մտցնելը հարցը համատեղ քննարկել եւ հիմնավորել փաթեթային լուծմամբ, ինչը արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

Տիկին Հակոբյանը ներկայացրեց նաեւ իր հեղինակած «Փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նախատեսում է նույնանուն օրինագիծ ներկայացնել Ազգային ժողովի դատին: Տիկին Հակոբյանի գնահատմամբ` դա նախարարության իրավունքն է, իսկ ինքը` որպես պատգամավոր, առաջարկում էներկայացված օրինագիծը շրջանառության մեջ դնելեւ սպասել նախարարության առաջարկներին: Օրինագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու առաջարկը հանձնաժողովի հավանությանն արժանացավ:

Հանձնաժողովը քննարկեց եւ եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար երաշխավորեց «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ՌԴ կրթության եւ գիտության նախարարության միջեւ կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, «Կրթության առանձնահատուկ պայմաններիկարիք ունեցող անձանց կրթության մասին», «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:


07.04.2005
Բարությամբ եւ սիրով գոտեվորվենք
Ապրիլի 7-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ Ազգային ժողովում կազմակերպվել էր երիտասարդ նկարչուհի Մինա Անանյանի գեղանկարների ցուցադրությունը: Ներկաների ջերմ ու անմիջական տոնակա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am