National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
18.02.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
18.02.2019
Լիլիթ Մակունցը հանդիպել է «Ժողովրդավարությունների համայնք» միջկառավարական կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
1 / 1

Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է «Ժողովրդավարությունների համայնք» միջկառավարական կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի, նույն կազմակերպության քարտուղարության անդամ Պատրիսիա Գալդամեզի եւ ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Միրիամ Լանսկոյի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թոմաս Գարեթը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հիմքերին: 
  
Լիլիթ Մակունցը շնորհակալություն հայտնելով Հայաստանի նկատմամբ նման հետաքրքրություն ցուցաբերելու համար՝ սերտ փոխգործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ Հայաստանը թեւակոխել է պատմության չափազանց կարեւոր նոր փուլ, եւ ձեռք բերված ժողովրդավարական նվաճումներն ամրապնդելու անհրաժեշտություն կա: Դրանում առանձնահատուկ դեր է վերապահված հատկապես Ազգային ժողովին, քանի որ ՀՀ-ը սահմանադրական փոփոխությունների արդյունքում դարձել է խորհրդարանական հանրապետություն:  Խմբակցության ղեկավարը կարեւորել է խորհրդարանի հաշվետվողականության եւ վերահսկողական գործիքների ամբողջական կիրառումը: 
  
Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված գործընթացներին վերաբերող հարցեր:


18.02.2019
Ազգային ժողովում կանցկացվի Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցադրություն
Փետրվարի 19-ին՝ ժամը 13:30-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունենալու Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: ...

18.02.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: Արարատ Միրզոյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բազմամյա պատմական կապերը, մշակութային ա...

18.02.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS