Ազգային ժողովի չորսօրյա նիստերի երրորդ օրը` ապրիլի 13-ի նիստին, ներկայացել եւ գրանցվել էին 29 պատգամավոր: ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով նախատեսված երեք ժամվա ընթացքում գրանցվածների թիվը հասավ 37-ի` անհրաժեշտ 66-ի փոխարեն:
ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը հայտարարեց քվորումի բացակայության եւ նիստը չկայանալու մասին: