National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
29.04.2005
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում

Ապրիլի 29-ին տեղի ունեցան Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, որոշվեց  դրական եզրակացությամբ ԱԺ երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Կառավարության ներկայացրած «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը, որոնք ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, հանձնաժողովի որոշմամբ կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ մայիսի 2-5-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Փոխնախարարը նշեց, որ օրենքների նախագծերի ընդունումը նպատակ ունի կարգավորել պետական ծառայության բնագավառում իրականացվող բարեփոխումները եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորող կոնվենցիայի դրույթների համաձայն քաղաքացիական պաշտպանության խնդիրները կարող են իրականացվել զինված ուժերի ղեկավարությամբ կամ վերահսկողությամբ, իսկ 67-րդ հոդվածը թույլ է տալիս քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը դնել զինված ուժերի անձնակազմի եւ զինվորական ստորաբաժանումների վրա, ինչը հնարավորություն է ընձեռում  «քաղաքացիական պաշտպանության զորքեր» տերմինը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ» տերմինով:

«Հայկական ատոմային էլեկտրակայան»  փակ բաժնետիրական ընկերությունում աշխատած միջուկային վառելիքի պահեստարան կառուցելու մասին» օրինագիծը ներկայացրեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Օրինագծով առաջարկվումթույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերու՟թյու՟նում կառուցել աշխատած միջուկային վառելիքի՝ մինչեւ 50 տարի պահման ժամկետով, չոր եղանակով պահպանման պահեստարան:Ինչպես նշեց նախարարը,  նոր կառուցվող պահեստարանի տարողությունը հաշվարկված է ելնելով այն պայմանից, որ հայկական ԱԷԿ-ը կշահագործվի մինչեւ 2016թ-ի վերջը, եւ տարեկան կկատարվի մոտ 90 հատ ջերմանջատիչ հավաքվածքների փոխարինում: 2016թ-ի վերջին հայկական ԱԷԿ-ում կառաջանա 1872 հատ ջերմանջատիչ հավաքվածքներ:  Նախարարի խոսքով, եթե ելնենք պահեստարանի նախագծի տիպայ՟նությունից  եւ այն շահագործման հանձնելու ժամկետներից՝ հնարավոր է պահեստարանը կառուցել հերթով, երեք առանձին կառույցների տեսքով: Պահեստարանի առաջին երկու կառույցները նախատեսված կլինեն 12 կանիստրների համար, իսկ երրորդը՝ 10 կանիստրների համար: Պահեստարանների համալիրը կլինի նախատեսված 12x56x2+10x56x1=1904 հատ ջերմանջատիչ հավաքվածքի համար, որտեղ 56-ը մեկ կանիստրում ջերմանջատիչ հավաքվածքների թիվն է:  Պահեստարանների համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել հետեւյալ հերթակա՟նությամբ՝ առաջին հերթը 2007թ., երկրորդ հերթը 2012թ., երրորդ հերթը 2018թ.: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալի մասին», «ՀՀ պետական պարգեւների մասին» , «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ նախատեսող օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն առաջիկա ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան ինը օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կառաջարկվեն ընդգրկվելու ԱԺ գարնանային եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում:

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցման ներկայացրեց համահեղինակ Գալուստ Սահակյանը, նշելով, որ օրինագծի վիճահարույց`  հանձնաժողովների ձեւավորման կարգի վերաբերյալ դրույթի շուրջ կայացվել է քաղաքական համաձայնություն, ըստ որի, հանձնաժողովներում երեք անդամ նշանակելու ՀՀ նախագահի լիազորությունը փոփոխվել է այսպես. մեկ անդամ կնշանակի ԱԺ «Ժողովրդական պատգամավոր» խումբը, մեկ անդամ` վճռաբեկ դատարանը, մեկ անդամ` ՀՀ նախագահը: Անցումային դրույթներում սահմանվում է, որ  «Ժողովրդական պատգամավոր» խմբի լիազորությունների դադարեցումից հետո նրա` հանձնաժողովի անդամ նշանակելու իրավասությունը կանցնի ՀՀ Սահմանադրական դատարանին:
«ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց հեղինակ Կարեն Կարապետյանը, նշելով, որ օրինագիծն ինքըհավանաբար կհանի շրջանառությունից, քանի որ կոալիցիայի ներկայացրած օրինագծում արդեն ներառվել են իր ներկայացրած դրույթները:

Այնուհետեւ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը հանձնաժողովի քննարկմանն առաջին ընթերցման ներկայացրեց «Հուղարկավորության կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» իր հեղինակած օրինագիծը,  որը կարգավորում է հուղարկավորության հետկապված իրավահարաբերությունները եւ սահմանում է հուղարկավորության արարողություններիկազմակերպման պետական կարգավորման սկզբունքներն ու պայմանները: Սահմանվում է, թե որոնք են փակ, մասնակի փակ, բաց գերեզմանատները, պանթեոնը, ինչ է գերեզմանատեղը եւ գերեզմանը: Ըստ օրինագծի, վերաթաղումը կթույլատրվի 30 տարին մեկ, վրաթաղումը` 15 տարի անց:Մահացածի համար կհատկացվի գերեզմանատեղ` 2,5 քառակուսի մետր մակերեսով,իսկ ընտանեկան գերազմանի համար կհատկացվի 12 քառակուսի մետր, որից ավելի լինելու դեպքում տարածքը կտրամադրվի վճարովի հիմունքներով: Հուղարկավորությունները կթույլատրվեն ժամը 10-ից 18-ը, գերեզմանատուն կթույլատրվի այցելել մինչեւ ժամը 20-ը:Կառավարության ներկայացուցիչն իր ելույթում ասաց, որ կան վիճահարույց հարցեր, եզրակացությունը կտրվի օրինագծի լրամշակված տարբերակին ծանոթանալուց հետո: Անդրադառնալով դիակիզարաններ կառուցելու խնդրին, կառավարության ներկայացուցիչը նշեց, որ դրան պետք է անդրադառնալ` իմանալով հասարակության վերաբերմունքը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առաջին ընթերցման ներկայացրեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է. «Եթե անձի իրավունքի խախտումընրա համար առաջացրել է վնասներ եւ խախտումը կապված էսույն օրենսգրքովսահմանված կարգովգործարքների կնքմանկամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության կամ գործողություններիհետ, ապա վնասների հատուցման պահանջներով հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է 10 տարով` այն գործողության կամ գործողությունների կատարման օրվանից հաշված, որոնք առաջացրել են վնասներ»:

Քննարկվեցին նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատարանների աշխատակազմում ծառայության մասին»,«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկմանսակագների մասին» օրենքների նախագծերը:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ պատգամավորներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի, Արթուր Պետրոսյանի, Գրիգոր Ղոնջեյանի եւ Մնացական Պետրոսյանի ներկայացրած «Գործատուների միությունների մասին» օրինագիծը, որով կարգավորվում է գործատուների միությունների, նրանց ստեղծման, գործունեության, վերակազմավորման եւ լուծարման իրավական հիմքերը: Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց օրինագիծը նստաշրջանի (մեծ) օրակարգում ընդգրկելու համար:

Աժ պատգամավոր Վլադիմիր Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրինագծի առաջադրումը, ըստ հեղինակի, հիմնականում պայմանավորված է գերեզմանատներին հատկացվող տարածքների ընդարձակման մտահոգությամբ եւ այդ դաշտը կարգավորելու անհրաժեշտությամբ: Պարոն Բադալյանը առաջարկում է ստեղծել դիակիզարան, որտեղ մահացածի մարմնի այրումը կարող է տեղի ունենալհարազատների ցանկությամբ: Օրինագիծը սահմանում է նաեւ գերեզմանատներում հատկացվող տարածքների տրամադրման ու շահագործման կարգը: ՀՀ քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը գոհունակություն հայտնեց, որ հեղինակը ընդունել է կառավարության առաջարկների մեծ մասը, բայց միաժամանակ անհասկանալի համարեց, թե ով պետք է իրականացնի օրենքի դրույթների կատարման վերահսկողությունը, ինչ պատասխանատվություն է սահմանվում այն խախտողների համար եւ ինչ միջոցների հաշվին է կատարվելու դիակիզարանների կառուցումը:Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կարծիքով նախագիծը լրամշակման կարիք ունի եւ ներկայացված տեսքովանընդունելի է: Հանձնաժողովը որոշեց օրինագիծը ընդգրկել մեծ օրակարգ եւ վիճահարույց հարցերը լուծել կառավարության հետ համատեղ քննարկմամբ:

ՀՀ կառավարության ներկայացրած «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատած միջուկային վառելիքի պահեստարան կառուցելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, առաջարկում է Ազգային ժողովին թույլատրել կառուցելու աշխատած միջուկային վառելիքի` մինչեւ 50 տարիժամկետով, չոր եղանակով պահպանման պահեստարան: Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց օրինագիծը նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին», «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մթնոլորտային օդի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին»,երրորդ ընթերցման ներկայացված «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագների մասին» օրինագծերը:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ 30  օրով հետաձգեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական քառօրյայից առաջ` ուրբաթ օրը հրավիրած նիստումքննարկված բոլոր օրենսդրական նախաձեռն ություններին դրական եզրակացություն տվեց` առաջարկելով դրանց մի մասըընդգրկել  նստաշրջանի, մյուս մասն էլ` առաջիկաչորսօրյա նիստերի օրակարգերում:

Նիստում պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իր գործընկերներին առաջարկեց փոփոխություններ կատարել «Ճանապարհային վճարների մասին» օրենքում` վերանայելով ծանրաքաշ տրանսպորտային միջոցներովերթեւեկության վճարի դրույքաչափերը:Նախագծի հեղինակն առաջարկում է տարանջատել այլ պետություններումեւ մեր հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների համար հաշվարկվող վճարների դրույքաչափերը` առաջին դեպքում դրանքթողնելով անփոփոխ եւ ներքին փոխադրումների համար նախագծով նոր մոտեցում կիրառելով: Մասնավորապես նախատեսվում է վճարի այս տեսակը հաշվարկել` առաջնորդվելով միասնական մեկ ցուցանիշով`  մեքենայի բեռնատարողությամբ: Գործող օրենքով նույնանուն հաշվարկի հիմքում թե մեքենայի ընդհանուր քաշն է եւ թե փոխադրումների տարածությունը:Տկն. Նաղդալյանի ներկայացրած տվյալներով, բեռնափոխադրումների զգալի մասը իրականացվում էստվերում. վերջին տարիների ընթացքումներքին փոխադրումներից ստացված վճարներով բյուջեն համալրվել է ընդամենը 10-11 մլն. դրամով: Այս փոփոխության արդյունքում,ներքին բեռնափոխադրումների համար սահմանված ամսական վճարի կիրառման դեպքում, 6-8 անգամ կնվազի այսօր նրանց համար գործող դրույքաչափը, հավաստում է հեղինակը: Նրա հիմնավորմամբ, նախագիծը նպատակ ունի խթանել բեռնատար ավտոմեքենաների ներկրման ծավալների աճին, ինչպես նաեւ ներքին բեռնափոխադրումների իրականացման վրա վերահսկողություն սահմանել` ներգրավելով այդ գործում հարկային մարմիններին. այսօր վերահսկողություն է իրականացվում միայն սահմանի վրա` մաքսային մարմինների կողմից:

«Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» եւ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի մասին» օրենքներում կառավարությունն առաջարկումէ կատարել համանման փոփոխություններ` հաստատագրված վճարների չափը արտարժույթի փոխարեն դրամով ամրագրելու մասին: Հաշվարկը կատարվել է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 500 դրամ փոխարժեքով:

Նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Հաշվի առնելով, որ ֆինանսական հաստատություններում այսօր չեն կիրառվում ՀԴՄ-եր,  գործադիրն առաջարկում է մեքենաների կիրառումը չտարածել նաեւ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիայի վրա:

Օրակարգային հաջորդ` «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքի պահեստարան կառուցելու մասին» օրինագծով կառավարությունը փորձում է ստանալ խորհրդարանի համաձայնությունը` աշխատած միջուկային վառելիքի համար, մինչեւ 50 տարի պահման ժամկետով, չոր եղանակով պահպանման պահեստարան կառուցելու նպատակով:

Առաջիկա քառօ րյայում նախատեսվում է պատգամավորների դատին ներկայացնել երեք պետական կառույցների աշխատանքները ամփոփող փաստաթղեր` «ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի 2004 թ. տարեկան հաշվետվությունը», «ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2004 թ.  գործունեության հաշվետվությունը», ինչպես նաեւ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թ. գործունեության հաշվետվությունը»: Քվեարկությամբ խորհրդարանը պետք էհաստատի միայն առաջին երկուսը:

Պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի օրենսդրական նախաձեռնությունը` «Պարզեցված հարկի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», բուռն քննարկումներից հետո հեղինակի առաջկությամբ որոշվեց հետաձգել 30 օրով: Հանձնաժողովի անդամների հիմնավորմամբ, այս հարկատեսակի կիրառման սկզբունքները լրացուցիչ ճշգրտման կարիք ունեն:

Հանձնաժողովը հավանության արժանացրեց նաեւ երկրորդ եւ երրորդ ընթերցման համար լրամշակված նախագծեր:


29.04.2005
Հանդիպումներ Թբիլիսիում
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Թբիլիսիում հանդիպեց Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հետ եւ նրան փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրական ողջույներն ու բարեմաղթանքները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ մշակութային կապերին առնչվո...

29.04.2005
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Ապրիլի 29-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման հինգերորդ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am