National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.5.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.05.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Շվեդիայից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը
1 / 12

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին ընդունել է Շվեդիայի Թագավորությունից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում էին Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան անձինք, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` օրենսդիր մարմնի ղեկավարը ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք սկիզբ են առել Թավշա հեղափոխությունից եւ ազատ, արդար ու ժողովրդավարության ոգով անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: Մասնավորապես նա մանրամասներ է ներկայացրել դատական համակարգի բարեփոխումների, անցումային արդարադատության, ընտրական համակարգի, հարկային, տնտեսական ոլորտների բարեփոխումների ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

«Երիտասարդ ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն: Ինչ խոսք, այս ճանապարհն ավելի հեշտորեն կարող ենք անցնել միջազգային գործընկերների աջակցությամբ»,-նշել է Արարատ Միրզոյանը:

Հյուրերի խնդրանքով խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է նաեւ Ազգային ժողովում իրականացվող ծրագրերը՝ ուղղված խորհրդարանի, պատգամավորների, աշխատակազմի կարողությունների հզորացմանը, վերլուծական, փորձագիտական կառույցների կայացմանը:

«Մենք կարեւորում ենք խորհրդարանի աշխատանքների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրության լայն շերտերի ներգրավվածությունը խորհրդարանի աշխատանքներին, այդ թվում՝ օրինաստեղծ գործընթացներին»,-ընդգծել է ԱԺ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը նշել է, որ իրենց պատվիրակությունը լավ ժամանակ է այցելել Երեւան, եւ իր երկիրը հետաքրքրված է խորացնելու համագործակցությունն ու աջակցման ծրագրերի իրականացումը զարգացման նոր ուղի ընտրած Հայաստանի հետ: Նա կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունն ամենատարբեր ձեւաչափերով` հույս հայտնելով, որ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Ստոկհոլմ կխթանի ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում գործակցության ընդլայնմանը:

Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի վարչության փոխտնօրեն Քրիստինա Հարթլերը, ներկայացնելով այցի առաքելությունը, ընդգծել է, որ նպատակ ունեն ծանոթանալու մեր երկրում հաստատված նոր իրողություններին, համագործակցության այն հնարավորություններին, որոնք իրենց կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանում մասնավորապես ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսության զարգացման, խորհրդարանի կարողությունների հզորացման ուղղությամբ: Նա կարեւորել է Ազգային ժողովի նախագահի այն նախաձեռնությունը, ըստ որի ստեղծվել է հարթակ` համակարգելու եւ ավելի նպատակային դարձնելու խորհրդարանական կառույցների գործունեության բարելավմանն ուղղված միջազգային դոնոր կազմակերպությունների ջանքերը:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել շվեդական կողմին Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ուղղությամբ կատարած քայլերի համար՝ նշելով, որ վերջինիս ամբողջական գործարկումը փոխգործակցության նոր հնարավորություններ կընձեռի:


23.05.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 23-ի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ պատգամավորի՝ նախաձեռնության անհրաժեշտությունը...

23.05.2019
Սեմինար-քննարկում՝ նվիրված խորհրդարանի եւ Հաշվեքննիչ պալատի փոխգործակցության իրավական խնդիրներին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համատեղ մայիսի 23-ին անցկացրել է «Խորհրդարանի բյուջետային վերահսկողության գործիքակազմ. արտաքին հաշվեքննություն»...

23.05.2019
Քննարկվել են հարկային համակարգի բարեփոխմանն ուղղված նախագծեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մայիսի 23-ին հրավիրած արտահերթ նիստում շարունակել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի.  Սիփան Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օր...

23.05.2019
Քննարկվել են «Բռնադատվածների մասին» եւ «Փաստաբանության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ մայիսի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը նշ...

23.05.2019
ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Նուր-Սուլթան
Մայիսի 22-ին մեկնարկել է ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Նուր-Սուլթան: Այցի շրջանակում բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Ստորին պալատի՝ Մաժիլիսի նախագահի տեղակալ Վլադիմիր Բոժկոյի, Մաժիլիսի Ղազախստան-Հայաստան պատգամավորական բարեկամ...

23.05.2019
ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովների աշխատանքից
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը եւ Արտակ Մանուկյանը մայիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել կառույցի՝ մայիսի 15-16-ը Բաթումիում տեղի ունեցած աշխատան...

23.05.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

23.05.2019
Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի եւ Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի հետ: Հանդ...

23.05.2019
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

23.05.2019
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

23.05.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Մայիսի 23-ին` ժամը 11:00-ին, 334 դահլիճում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի եւ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Բաթումիում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ նիստերի վերաբերյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am