National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
04.09.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.09.2019
Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 4-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: 
  
Հանձնաժողովը քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: Միքայել Մելքումյանի բնորոշմամբ՝ այս կարգավորումը որոշակի անհավասարություն է առաջացնում նույն տեսակի ապրանքները ԵՏՄ-ից եւ երրորդ երկրներից ներմուծող կազմակերպությունների համար: Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում ներմուծվող ապրանքներից առնվազն սննդամթերքի հիմնական տեսակների գծով կչեզոքացվի անհավասարությունը: 
  
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա  նշել է, որ առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում կարգելվի մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ինչպես նաեւ կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: 
  
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա տեղեկացրել է, որ առաջարկվող փոփոխությամբ կվերացվի չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը: Հիմնական զեկուցողի համոզմամբ` նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից չափագիտության ոլորտում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում: 
  
«Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովել ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն ԻԿԱՕ-ի սահմանած չափանիշների: Արմեն Սիմոնյանի խոսքով` ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջնահերթությունը տրված է թռիչքների անվտանգությանը: Այդ նպատակով Հայաստանում իրականացվում են ավիացիոն գործառույթների անվտանգության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված ռազմավարությունների ու քաղաքականութան մշակում, ներդնում եւ շարունակական բարելավում: Կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ բանախոսն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: 
  
«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ գործող կարգերով հաշվարկված շենքերի, շինությունների եւ հողամասերի կադաստրային արժեքները չեն արտացոլում այժմյան անշարժ գույքի շուկայի իրական պատկերը, եւ դրանք խիստ տարբերվում են ներկայիս շուկայական արժեքներից: Վերջինիս համոզմամբ` առաջարկվող փոփոխությունների արդյունքում, անշարժ գույքի շուկայի աստիճանական զարգացման պարագայում կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման եւ հարկման համակարգ: Ինչպես նաեւ նախագծի ընդունումը կարեւոր քայլ կհանդիսանա հարկային համակարգի եւ անշարժ գույքի գնահատման արդյունավետության բարձրացման տեսանկյունից: 
  
«ՀՀ եւ Դանիայի Թագավորության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: 2018 թվականին ստորագրված կոնվենցիայով կանոնակարգվում են պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Ընդգծելով ՀՀ-ի եւ Դանիայի Թագավորության միջեւ տնտեսական կապերի զարգացման կարեւորությունը՝ հիմնական զեկուցողը կոչ է արել ընդունել նախագիծը: 
  
Քննարկված նախագծերը դրական եզրակացությամբ ընդգրկվել են ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: 
  
Հանձնաժողովը քննարկել եւ բացասական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: 
  
Հանձնաժողովը հետաձգել է օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի քննարկումը, ինչպես նաեւ՝ քննարկված՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի քվեարկությունը:


04.09.2019
Քննարկվել են ճանապարհային երթեւեկության, ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանն առնչվող նախագծեր եւ միջազգային համաձայնագրեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 4-ին հրավիրված նիստում քննարկել է երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգային հարցեր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապ...

04.09.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակել է հերթական նիստի աշխատանքը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակել է  նախօրեին  հրավիրված հերթական նիստի աշխատանքը: Հանձնաժողովականները ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացմամբ  քննարկել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղի...

04.09.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացած նիստում  քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք կընդգրկվեն  ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նա...

04.09.2019
Արարատ Միրզոյանը մասնակցել է արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել  է արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: ...

04.09.2019
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական  հանձնաժողովում  ստորագրվել է համագործակցության   բազմակողմ  հուշագիր: Ստեղծված հարթակը միտված է մեր երկրի ֆինանսատնտեսագիտական  հանրույթի միտքն ու   փորձագիտական  ներու...

04.09.2019
Հանձնաժողովի նիստի օրակարգում սպորտին առնչվող եւ աշխատանքային խումբ ձեւավորելու հարցերն էին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի հեղի...

04.09.2019
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Առաքելյանը սեպտեմբերի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի...

04.09.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ժամը 14:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

04.09.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

04.09.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք  նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

04.09.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

04.09.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS