ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Էջմիածին եւ մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Խորհրդարանի ղեկավարը շրջայց է կատարել Էջմիածնի կրթական եւ հասարակական կառույցների սաների աշխատանքները ներկայացնող տաղավարներով, այցելել Էջմիածնի 55-ամյա պատմաազգագրական թանգարան, ինչպես նաեւ մասնակցել Քուֆթայի փառատոնին: