National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24.10.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
24.10.2019
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 30

ՀՀ Ազգային ժողովը, հոկտեմբերի 24-ին շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լեւոն Հակոբյանի խոսքով՝ նախագծի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման եւ առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից:

Փոխնախարարը նշել է, որ 1990-ական թվականներից սկսված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի արդյունքում տեղի է ունեցել առողջապահական համակարգի զգալի մասնավորեցում: Ըստ Լեւոն Հակոբյանի՝ համակարգի ապակենտրոնացման արդյունքում առողջության առաջնային պահպանման օղակի կառավարման լիազորությունները պատվիրակվել են տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին:

ՀՀ-ում գործում են 125 հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնցից 51-ը տեղակայված են Երեւան քաղաքում, 74-ը` մարզերում: Վերոնշյալ կենտրոններից 68-ը մարզային ենթակայության են, 36-ը` մասնավոր եւ սեփականաշնորհված, 7-ը` այլ գերատեսչությունների ենթակայության ներքո:

Ներկայում գործում են նաեւ 360 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններ, որոնցից 86-ը` պոլիկլինիկաներ են (այդ թվում` բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ստորաբաժանումներ), 268-ը` գյուղական առողջության առաջնային պահպանման հաստատություններ են (գյուղական բժշկական ամբուլատորիաներ, գյուղական առողջության կենտրոններ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ):

«Մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հիմնարկներում է տեղակայված հանրապետության մահճակալային ֆոնդի շուրջ 32%-ը: Ընդ որում` գործող մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների մեծամասնությունը խոշոր բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ են, որտեղ կենտրոնացված է առողջապահական համակարգի մարդկային եւ տեխնոլոգիական ներուժի զգալի մասը, ուստի նրանց գործունեությունը նշանակալի դերակատարում կունենա ռազմական դրության պայմաններում»,- ընդգծել է հիմնական զեկուցողը:

Նա նշել է, որ միայն 14 հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություն եւ 1 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություն է գտնվում առողջապահության նախարարության ենթակայության ներքո, ինչը խաղաղ պայմաններում արդարացված է, սակայն ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում կծագի առողջապահական համակարգի միասնական կառավարման դժվարություն:

Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սահմանված են զորահավաքային առաջադրանք ունեցող դեղ արտադրող եւ ներմուծող կազմակերպությունների ցանկը, սակայն այդ հանձնարարությունը մինչեւ օրս սահմանված չի եղել որեւէ օրենսդրական ակտով: Սույն նախաձեռնությամբ, ըստ փոխնախարարի, լրացվում է այդ օրենսդրական բացը:

Առաջարկվում է ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական եւ հարակից միջոցներ, շարժական գույք եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ եւ այլն) վերապահել ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Գլխադասային՝ ՀՀ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


24.10.2019
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում:...

24.10.2019
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում
«Հարգարժան տիկին նախագահ, հարգարժան տիկին գլխավոր քարտուղար, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ՝ կազմակերպության սրահում, որ 70 տարի առաջ սկսել է համընդհանուր արժեքների վրա հիմնված հասարակություններ հաստատելու վճռականությամբ միավորված Եվրոպա ստեղծելու...

24.10.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկին կարող եք ծանոթանալ այստեղ: ...

24.10.2019
Խորհրդարան են այցելել Նոր Հաճն քաղաքի դպրոցականներն ու մանկավարժները
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-ին խորհրդարան են այցելել Նոր Հաճն քաղաքի ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Նրանք եղել են խորհրդարանի թանգարանում, ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել հերթական նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին։ «Բաց դասը» վարել է ԱԺ պատգամա...

24.10.2019
Հարգանքի տուրք 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
Հոկտեմբերի 27-ին` ժամը 13.30-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում, 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի կունենա հիշատակի արարողություն, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, զոհվածների հարազատները...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS