National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
12.11.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
12.11.2019
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 47

Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Պատգամավորները քննարկել են ԱԺ մշտական հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած՝ Գեւորգ Պետրոսյանի, Արթուր Գրիգորյանի, Արթուր Դալլաքյանի, Վարդան Ղուկասյանի, Տիգրան Ստեփանյանի հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»,  Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», Արման Աբովյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», Միքայել Մելքումյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», Գեւորգ Պետրոսյանի, Կարինե Պողոսյանի, Վարդան Վարդանյանի, Արտյոմ Ծառուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», Գեւորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Շաքե Իսայանի, Արման Աբովյանի, Հրանտ Մադաթյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունները:

Քվեարկությամբ մերժվել են վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունների՝ ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելը:

Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանը նշել է, որ գործող կարգավորումներով հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց թիվը սահմանափակված է համայնքի բնակչության թվով եւ այն համայնքապետերը, որոնց համայնքի բնակչության թիվը չի գերազանցում 15 հազարը, չեն ներկայացնում հայտարարագիր: Նախաձեռնության նպատակն է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց թվաքանակը: Մասնավորապես առաջարկվում է, որ մինչեւ 15 000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարն առաջին անգամ հայտարարագիր է ներկայացնելու 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ մինչեւ ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 30-ը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա ողջունել է նախաձեռնությունը եւ կոչ արել կողմ քվեարկել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի ներկայացմամբ՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է իրավունք վերապահել Ազգային ժողովի նախագահին մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին, ինչպես նաեւ առաջարկություններ ներկայացնելու խորհրդի նիստի օրակարգի եւ քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Ըստ նրա՝ վերոնշյալ նիստերին մասնակցելու ԱԺ նախագահի իրավունքը կարող է կարեւոր նշանակություն ունենալ խորհրդարանական ժողովրդավարության զարգացմանը, անվտանգության խորհրդի դերակատարության բարձրացմանը եւ երկրում անվտանգության մթնոլորտի բարելավմանը: Պատգամավորը կոչ է արել բոլոր խմբակցություններին կողմ քվեարկել նախաձեռնությանը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հեղինակի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար կազմի մասնագիտական փորձառության, կառավարչական հմտությունների եւ կարողությունների համապատասխան մակարդակի օրենսդրական պահանջի ու կառավարչական ընդհանուր մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ: ՋՕԸ-երի գործադիր տնօրենների պաշտոններում ընտրվելու համար պարտադիր կլինի բարձրագույն կրթությունը, առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյանը: Նա նշել է, որ նախաձեռնությունը կնպաստի ՋՕԸ-երի ղեկավար կազմի բարելավմանը եւ ոլորտի արդյունավետության բարձրացմանը:

Հարակից զեկուցող` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը կողմ է արտահայտվել առաջարկվող չափորոշիչներին համապատասխան ղեկավար անձնակազմ ունենալուն:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի նոյեմբերի 13-ին:


12.11.2019
Աշխատանքային այցով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը գտնվում է Կորեայում
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նոյեմբերի 10-17-ը աշխատանքային այցով կգտնվի Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում: ...

12.11.2019
«Բաց դասեր» Ազգային ժողովում
Նոյեմբերի 12-ին  խորհրդարան էին այցելել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի  եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները: Հայոց պառլամենտարիզմի պատմությանը հյուրերը ծանոթացել են ԱԺ թանգարանում, իսկ խորհրդարանի աշխատանքներին հետեւել են ԱԺ...

12.11.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Աշխատանքային այցով 2019 թվականի նոյեմբերի 11-16-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, բարեկամական խմբի անդամներ՝ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստա...

12.11.2019
ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջնակարգ դպրոցին փոխանցվել են համակարգիչներ
Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի մասնակցությամբ Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջնակարգ դպրոցին բարեգործական հիմունքներով փոխանցվել է տասը համակարգիչ: Նորագույն համակարգիչներն, ըստ պատգամավորի, կնպաստեն դպրոցում ուսուցման ընթացքն ավելի արդյունավետ դարձնելուն: Հ...

12.11.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 13-ին` ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրում է մամուլի ասուլիս՝ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: ...

12.11.2019
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի եւ Հունաստանի ջերմ հարաբե...

12.11.2019
Աշխատաժողով Ծաղկաձորում
Նոյեմբերի 8-10-ը ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերության  (GIZ/ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համագործակցությամբ Ծաղկաձորում կազմակերպել են «Պետական պարտք, ծրագրային ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS