Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ առաքելության պատվիրակության անդամներ? Հարեւանության եւ ընդլայնման գլխավոր տնօրինության տնտեսական կառավարման ծրագրի ղեկավար Լուկա Օրիանի Վիեյրայի եւ Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Պաուլիուս Ստրելչունասի հետ:
Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ-ի կողմից ՀՀ Ազգային ժողովին հնարավոր ֆինանսական աջակցության տրամադրման ու 2020 թվականին ակնկալվող ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ: