National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
04.02.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29
 
04.02.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 7

Փետրվարի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է 2019 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ` հաշվետու ժամանակաշրջանում եկամուտների ընդհանուր ցուցանիշը կատարվել է 100.2 տոկոսով: Հարկային եկամուտների մասով ճշտված ծրագիրը կազմել է 1 տրիլիոն 62 միլիարդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 1.7 տոկոս ծրագրային ցուցանիշի գերակատարում: Պաշտոնական դրամաշնորհների մասով արձանագրվել է համեմատաբար ցածր կատարողական: Հաշվետու ժամանակաշրջանի համար նախատեսվել էր ունենալ 1 տրիլիոն 276 միլիարդ դրամի ծախս, կատարողականը կազմել է 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ:

Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչները պատասխանել են պատգամավորների հարցերին:

ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագիրը ներկայացրել է պալատի նախագահ Լեւոն Յոլյանը: Նա նշել է, որ փաստաթուղթը բաղկացած է 3 մասից: Ծրագրով նախատեսվում են 2019 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման եւ 2020 թվականի պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների եւ տարեկան կատարման հաշվեքվննությունների իրականացում:  Հաշվեքննիչ պալատի նախագահի խոսքով` փորձ է արվել ծրագիրը ոլորտային առումով հնարավորինս ընդգրկուն դարձնել եւ այդ նպատակով սահմանվել են հաշվեքննության համար կարեւոր ոլորտներ` սոցիալական, կրթական, մշակութային, առողջապահության, ճանապարհաշինարարության, ջրային, հարկային եւ մաքսային, պետական սեփականության, ինչպես նաեւ այլ հարցեր: Նշվել է, որ կառույցը նախատեսում է հաշվեքննություններ իրականացնել նաեւ ուժային կառույցներում: Ծրագրում ընդգրկվել են հասարակության շրջանում որոշակի մտահոգություն ներկայացնող ուղղություններ: Զեկուցողի տեղեկացմամբ` նախաձեռնվել են պալատի  ռազմավարական զարգացման նոր ծրագրի մշակման աշխատանքները:

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են կառույցի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք առաջարկներ:

Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանն էլ ներկայացրել է գրասենյակի 2019 թվականի տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ:

Հանձնաժողովը որոշում է կայացրել փետրվարի 21-ին` ժամը 10-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում անցկացնել խորհրդարանական լսումներ` «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով:

Հանձնաժողովի որոշմամբ՝ փետրվարի 18-ին եւ 19-ին՝ ժամը 12.00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով:


04.02.2020
Աննա Կոստանյանը հանդիպել է «Եվրասիա Միջազգային Համալսարանի դասընթացների կենտրոն»-ի աշակերտների ու ուսուցիչների հետ
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը հանդիպել է «Եվրասիա Միջազգային Համալսարանի դասընթացների կենտրոն»-ի՝ դիվանագիտական/իրավաբանական խմբի աշակերտների ու ուսուցիչների հետ: Պատգամավորն աշակերտների խնդրանքով ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստեղծման պ...

04.02.2020
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել նստաշրջանի աշխատանքներից
Փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակությունը  հունվարի 26-ից փետրվարի 1-ը  Ստրասբուրգում մասնակցել է  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին: Ասուլիսին պատվիրակությունը ներկայ...

04.02.2020
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
Փետրվարի 4-ին հետաձգվել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը: ...

04.02.2020
Նարեկ Մկրտչյանի այցը Իսլանդիա
Հունվարի 27-29-ը ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը գտնվել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում:  Նա հանդիպումներ է ունեցել խորհրդարանում (Ալթինգում) եւ երկրի ակադեմիական բնագավառի ականավոր ներկայացուցիչների հետ: Հանդիպումների նպատակն է եղել նպաստել Իսլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութ...

04.02.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS