National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
05.02.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29
 
05.02.2020
Կարդիականացվեն պետական նյութական պահուստի ձեւավորման մոտեցումները եւ կառավարման համակարգը
1 / 8

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 5-ին հրավիրած նիստում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ  քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել «Նյութական պահուստի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթին:

Գործադիրը նպատակ ունի բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձեւավորման մոտեցումները եւ կառավարման համակարգը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի խոսքով՝ տարիների փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ձեւավորված ազատ տնտեսական  հարաբերությունների պայմաններում չի  ապահովվում նյութական պահուստի զարգացման գործընթացը: Ներկայումս դրա  ձեւավորման, պահպանման, թարմացման, փոխարինման գործառույթները իրականացվում են բացառապես բյուջի միջոցների  հաշվին:  Պետական նյութական պահուստի ձեւավորման համար չի օգտագործվում  մասնագիտացված առեւտրային կազմակերպությունների պոտենցիալը, իսկ պետական պահուստի նյութական արժեքների թարմացման ընթացքում կորուստներ են առաջանում ոչ միայն ձեռք բերվող եւ իրացվող ապրանքների պիտանելիության ժամկետների տարբերության, այլ նաեւ իրավական դաշտի անկատարելիության պատճառով:

Օրենքի նախագծով  առաջարկվում է նյութական պահուստի ձեւավորման մասնակից դարձնել ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքները (ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ, բուսական յուղ) ներմուծող կազմակերպությունները, ինչպես նաեւ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունները:

Գործադիրը նաեւ առաջարկում է պատասխանատվություն սահմանել նյութական պահուստի օրենսդրության պահանջների խախտումների համար:  Այս նպատակով փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում կատարել  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Տեխնիկական բնույթի փոփոխություններ կարվեն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում:

Օրենքների նախագծերի վերաբերյալ դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, նշելով՝, որ մի շարք հարցերի վերաբերյալ եղել են փակ քննարկումներ:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի եւ Արտյոմ Ծառուկյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը լրացումներ է նախատեսում  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին»  ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Առաջարկվում է սահմանել, որ  դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաեւ վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները:

Հիմնական զեկուցող Արթուր Դալլաքյանի խոսքով՝  նախագծով փորձ է արվում լուծել անվտանգության խնդիր: Ըստ նրա՝ վարորդների մի մասը ձմռանը երթեւեկում է ամառային անվադողերով  ինչը վտանգավոր է եւ շատ դեպքերում հանգեցնում է անդառնալի կորուստների: Նախագծով սահմանվում է նաեւ վարչական պատասխանատվություն. սահմանված  ժամանակահատվածում  ամառային անվադողերով երթեւեկելու դեպքում նախատեսվում է տույժ՝ 20.000 ՀՀ դրամի չափով,  իսկ մոտակա լուսային լապտերները միացված չլինելու համար տույժը կկազմի 5.000 ՀՀ դրամ:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն: Այն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամակահատվածում կառավարության հետ համատեղ կլրամշակվի:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ  քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծին, որը վերաբերում է տրանսպորտային միջոցը միայն մեկ պետհամարանիշով վարելու դեպքում սահմանվող պատասխանատվությանը:

Օրենքների նախագծերն առաջարկվել է ընդգրկել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ ԱԺ հերթական նիստերի  օրակարգերի նախագծերում:
 


05.02.2020
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել. «Հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 5-ի ԱԺԽՈ-007-Լ եւ ԱԺԽՈ-008-Լ...

05.02.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ եւ քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը:...

05.02.2020
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը: Խորհուրդը համաձայնություն է տվել 2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: Խորհուրդը նաեւ համաձայնություն ...

05.02.2020
Քննարկվել են սպանդանոցային գործունեությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային հանդիպում, որի ընթացքում  ընտանի   կենդանիների մորթով զբաղվող քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերը, խնդիրներն   ու...

05.02.2020
Ընդունվել են առողջապահության եւ սոցիալական ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ
Փետրվարի 5-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացվ...

05.02.2020
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է թատրոնների տնօրենների հետ
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Հարություն Բաբայանն ու Արթուր Մանուկյանը փետրվարի 5-ին հանդիպել են թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ` Երեւանի Հովհ. Թումանյ...

05.02.2020
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը նիստ է գումարել
Փետրվարի 5-ին նիստ  է գումարել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննի...

05.02.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 5-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում մինչեւ 2 ամսի ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղն...

05.02.2020
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկված նախագծերին դրական եզրակացություն է տվել
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ...

05.02.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

05.02.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

05.02.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

05.02.2020
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS