ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին քաջառողջություն:
Վստահ եմ, որ կշարունակեք ներդնել Ձեր գիտելիքները, փորձը եւ եռանդը հանուն մեր հայրենիքի եւ հայ ժողովրդի ներկայի եւ ապագայի»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: