National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.9.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
09.09.2005
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը  հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց1921 թվականի նոյեմբերի 11-ին Ժնեւում ստորագրված «Ամենշաբաթյա հանգստի մասին (արդյունաբերության ոլորտում)» կոնվենցիան, 1928 թվականի հունիսի 16-ին Ժնեւում ստորագրված «Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին» կոնվենցիա ն, 1973 թվականի հունիսի 6-ին Ժնեւում ստորագրված «Նվազագույն տարիքի մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ) եւ1970 թվականի հունիսի 24-ին Ժնեւում ստորագրված «Վճարովի արձակուրդների մասին» վերանայված կոնվենցիան (կից հայտարարությամբ): Կոնվենցիաները հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանըներկայացրեց2003 թվականի սեպտեմբերի 18-ին Յալթայում ստորագրված «Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ):Համաձայնագրով կողմերը պարտավորվում ենմիջազգային ավտոմոբիլային փոխադրումներիրականացնող փոխադրողներին ազատել պետական եւ տեղական գանձումներից` կապված ճանապարհներիեւ այլ հազորդակցության ուղիներիօգտագործմանկամ պահպանման, տրանսպորտային միջոցների օգտագործման կամ տիրապետման հետ:

Հանձնաժողովը քննարկեց 2005 թվականի մայիսի 3-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ 2000 թվականի հունվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրին կից` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի ռեժիմից հանումների մասին արձանագրության մեջ կատարվող ազատ առեւտրի ռեժիմից հանումների վերացման մասին» արձանագրությունը, որը ներկայացրեց առեւտրի եւ տնտեսկան զարգացման փոխնախարարԱրա Պետրոսյանը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը պատգամավորներին ներկայացրեց 2004 թվականի հունվարի 30-ի որոշմամբ ընդունված` 1990 թվականի մայիսի 29-ին ստորագրված` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադիր համաձայնագրի 1-ին հոդվածի փոփոխությունը:

Հանձնաժողովի նիստում քննարկվեցին նաեւ 1975 թվականի հունիսի 24-ին Ժնեւում ստորագրված Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միգրանտ աշխատողների մասին (լրացուցիչ դրույթներ)» թիվ 143 կոնվենցիան,1962 թվականի հունիսի 28-ին Ժնեւում ստորագրված Աշխատանքի միջազգային կազմակերպության «Իրավահավասարության մասին (սոցիալական ապահովության բնագավառում)» թիվ 118 կոնվենցիան (կից հայտարարությամբ) եւ1949 թվականի հուլիսի 1-ին Ժնեւում ստորագրված Աշխատանքի միջազգաին կազմակերպության «Զբաղվածության համար միգրացիայի մասին» թիվ 97 վերանայված կոնվենցիա (կից հայտարարությամբ), որոնք ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայիեւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընգրկվեն ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 12-15 չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, է ներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը առաջին ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:Նա նշեց, որ համաձայն Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության TECDOC-953/R «Միջուկային եւ ռադիացիոն վթարների արձագանքման մեթոդիկայի մշակում» փաստաթղթի 2.1.4 կետի ԱԷԿ-ները արտակարգ իրավիճակներում պարտավոր են իրականացնել միայն հետեւյալ գործառույթները.վթարի տեղայնացման անհետաձգելի աշխատանքների իրականացումը օբյեկտում, օբյեկտի տարածքում աշխատողների պաշտպանություն, իշխանության համապատասխան օղակներին տեղեկացում՝ վթարի եւ նրա զարգացման մասին, ինչպես նաեւ այդ մարմիններին ապահովում տարածքից դուրս կատարվող պաշտպանական միջոցառումների եւ տրամադրվող տեխնիկական օգնության վերաբերյալ համապատասխան խորհուրդներով: Իսկ օբյեկտից դուրս գտնվող տարածքում բնակվող բնակչության պաշտպանութ՟յան հարցերով զբաղվում են պետական եւ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինները, ուստի առաջարկվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «պաշտպանությունը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի սեպտեմբերի 12-15 ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբքննարկեցեւ դրական եզրակացություն տվեց կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումներիվերաբերյալ ՀՀօրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը ներկայացրեցարդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը:Նա նշեց, որ2004 թվականի հուլիսին Ստրասբուրգում «Օրենքի գերակայությունն ամրապնդելու համագործակցության ծրագրի» շրջանակներում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը ենթարկվել է փորձաքննության: Նախագծի նպատակն է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել փորձագիտական եզրակացությանը, ինչպես նաեւ վերացնել «Ոստիկանության մասին» եւ 2002 թվականի հուլիսին ընդունված «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքների միջեւ հակասությունները: Նախագծով հստակեցվել են ոստիկանության խնդիրները, գործունեության սկզբունքները, հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ուսումնական հաստատությունների սովորողներին, փորձաշրջան, վերապատրաստում անցնող անձանց եւ ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելու հիմքերը, ոստիկանության գործունեության նկատմամբ հսկողություն, ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնող մարմինների ու պաշտոնատար անձանց շրջանակը, ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու հիմքերը եւ այլն:Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 12-15 չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում կընդգրկվի կառավարության ներկայացրած «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին «Մարտական խաչ շքանշանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրիանգծերի փաթեթը, որով հնարավորություն է ստեղծվում զորամասերին նույնպես պարգեւատրել պետականշքանշաններով:

Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեց «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը: Նա տեղեկացրեց, որ բազմաթիվ խնդիրներ են առաջացել հակաանասնաճարակային կանխարգելիչ եւ հարկադիր միջոցառումների իրականացման գործընթացում` կապված անասնագլխաքանակի ոչ ճիշտ հաշվարկման հետ: Այդ նպատակով օրենքի նախագծում ամրագրված են դրույթներ` գյուղատնտեսական կենդանիների պարտադիր համարակալման եւ գրանցման մասին: Հստակեցվել է նաեւ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անասնաբուժական ծառայությունների գործընթացը: Օրենքի նախագծում հստակեցված են կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վարակի օջախների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքները: Առանձին դրույթներով տարանջատվել են անասնաբուժության բնագավառում ՀՀ կառավարության, տարածքային կառավարման պետական մարմինների եւ պետական լիազորված մարմնի իրավասությունները: Իրավահավասար պայմաններ են նախատեսված անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, որոնք կունենան համապատասխան ատեստավորումեւ լիցենզիա:

Պարոն Ավետիսյանը ներկայացրեց նաեւ «Պետական տուրքի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Առաջին օրենքի փոփոխությամբ20-րդ հոդվածի մի շարք կետեր ուժը կորցրած են ճանաչվում, քանի որ պետական անասնաբուժական հսկողության ենթակա կենդանիները, անասնապահական մթերքը, հումքը, կենդանիների կերերը, բեռները մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու, օբյեկտների փորձաքննություն անցկացնելու եւ եզրակացություն տալու դեպքում համապատասխան ձեւի փաստաթուղթ տալու համար պետական տուրք գանձելու անհրաժեշտություն չկա: Երկրորդ օրենքը առաջարկում է սպանդանոցներում մորթված գյուղատնտեսական կենդանիների մսի իրացումը ազատել ավելացված արժեքի հարկից:

Հանձնաժողովը երեք նախագծերն էլ դրական եզրակացությամբ երաշխավորեց առաջիկա քառօրյա նիստի օրակարգում ընդգրկվելու համար:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրինագիծը, ըստ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարԱրմեն Գեւորգյանի, սահմանում է արտադրական վտանգավոր օբյեկտ հասկացությունը, արտադրական վտանգավոր օբյեկտների` ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչները: Օրինագծի նպատակն է տեխնիկական անվտանգության բնագավառում պետության ռազմավարության սկզբունքների եւ դրանց իրագործման մեխանիզմների սահմանումը` ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետեւանքների վերացմանը, նման վթարների հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը,բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը: Ներկայացված նախագիծը դրական եզրակացությամբ երաշխավորվեց քառօրյա նիստում քննարկվելու համար:

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀօրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագիծը առաջարկում է, որ լիազորված մարմինը` ՀՀ կառավարության սահմանած ձեւով եւ կարգով, ցանկերի տեսքով հրապարակի տեղեկատվություն յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների, 3 մլն դրամ եւ ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած ապահովադիրների եւ նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծության, լրացուցիչ աշխատողներ հայտարարագրած ապահովադիրների եւ ձեւակերպված աշխատողների միջին ցուցակային թվերի վերաբերյալ: ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը նախագիծը կարեւորեց հրապարակայնության ապահովման, հարկային մարմինների աշխատանքների թափանցիկության, ինչպես նաեւ տնտեսական կյանք ին հասարակության մասնակցությունը ակտիվացնելու առումով: Նույն նպատակն են հետապնդում նաեւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալիս հարկային մարմիններին հրապարակել տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությամբ, ըստ պարոն Ալավերդյանի, նախատեսվում է հարկային մարմնում առկա փաստաթղթերի հիման վրա հարկ վճարողների ներքին փաստաթղթային ստուգում` առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության: Խոշոր հարկ վճարողների նկատմամբ արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու նպատակով նախագծով նախատեսվում է նաեւ ստուգման ժամկետը երկարաձգել` առավելագույն ժամկետ նշանակելով մինչեւ 90 օր: ԱԺ պատգամավորներ Արեգ Ղուկասյանը, Հակոբ Հակոբյանը եւ Մանուկ Գասպարյանը նկատեցին, որ ստուգման ժամկետի երկարաձգումը կխանգարի տվյալ ձեռնարկության բնականոն գործունեությանը, իսկ եթե դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ստուգման համար նախատեսված ոչ բավարար ժամանակով, պետք է այն կիրառել ոչ թե 1 մլրդ եւ ավելի դրամ հարկ վճարողների, այլ, ինչպես առաջարկեց պարոն Ղուկասյանը` 5 մլրդ դրամ: Որոշվեց նախագիծը երաշխավորել նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար` մինչեւ քառօրյա մտնելը հարկային շեմը վերանայելու պայմանով:

Հանձնաժողովում տարաձայնությունների տեղիք տվեց «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը եւ Արեգ Ղուկասյանը դեմ արտահայտվեցին ապրանքները, հատկապես հումքը սահմանի վրա հարկելուն: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գնահատմամբ` խնդիրը լուրջ քննարկման կարիք ունի, առաջարկվեց դա անել Ազգային ժողովի լիագումար նիստում եւ առաջին ընթերցումից հետո շահագրգիռ կազմակերպությունների եւ գործարար շրջանակների հետ քննարկելուց հետո գալ ընդհանուր հայտարարի: Հանձնաժողովի տեսակետը օրինագծի մասին թեեւ բացասական էր, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` նախագիծը կքննարկվի առաջիկա քառօրյա նիստում:

Հանձնաժողովը քննարկեց եւ քառօրյա նիստի օրակարգում ընդգրկվելու համար երաշխավորեց նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար երաշխավորեց «Թանկարժեք մետաղների մասին», «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը եւ«Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» (կից առարկությամբ) համաձայնագիրը:

Հանձնաժողովը օրակարգում ընդգրկված 27 նախագծերի քննարկումը հետաձգեց, իսկ Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած «ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով ընկերությունների եւ կազմակերպությունների պարտքերը որպես հարկային պարտք ձեւակերպելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կրթության ոլորտում որոշ պետական ծախսերի ֆինանսավորման լրացուցիչ միջոցառումների մասին» օրինագծերը հեղինակի համաձայնությամբ հանվեցին շրջանառությունից:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը` Գագիկ Մխեյանի նախագահությամբ, քննարկեց 20 օրենքի նախագծեր, որոնցից 8-ը որոշվեց հետաձգել:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Ռա ֆիկ Պետրոսյանը: Առաջարկվում է` օրենսգրքի 117-րդ հոդվածըշարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի` աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծարվել հղի կնոջ հետ` հղիության ամբողջ ժամանակահատվածում /բժշկական եզրակացության առկայության դեպքում/, ծննդաբերության արձակուրդի եւ դրան հաջորդող ամսվա ընթացքում, ինչպես նաեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի հետ, բացառությամբ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-7-րդ եւ 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի: Ներկայացված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն է, որովհետեւ գործող աշխատանքային օրենսգրքի առանձին հոդվածներ չեն բխում իրավաբանական տեխնիկայի կանոններից:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը ներկայացրեց Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 163 հոդվածի համաձայն` աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Սակայն նույն հոդվածով սահմանվում է արձակուրդի մասերի նվազագույն` 14 օր տեւողություն, այսինքն, եթե անհրաժեշտության դեպքում արձակուրդի մի մասը տրամադրվի 15 եւ ավելի օր տեւողությամբ, ապա աշխատողը կզրկվի արձակուրդի մյուս մասի իրավունքից: Վերոհիշյալ նախագծերը հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեցմեծ օրակարգի նախագծումընդգրկվելու համար:

Հարկային պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրինագիծը, որի ընդունումը պայմանավորված է հարկային մարմնի աշխատանքների թափանցիկության ու հրապարակայնության ապահովման խնդրի լուծմամբ, այն կնպաստի նաեւ հակակոռուպցիոն ծրագրերի իրականացմանը` տնտեսական կյանքին հասարակության մասնակցությունը ակտիվացնելու նպատակով, լիարժեք տեղեկացվածության ապահովմամբ: Այս օրենքի նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց մեծ օրակարգի նախագիծ:

Կառավարության ներկայացրած «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Ըստ օրենքի նախագծի` Ջրի ազգային ծրագրով կհաստատվի ջրային ռեսուրսավճարների ռազմավարության սահմանումը, իսկ բուն ջրօգտագործման թույլտվության վճարի առավելագույն եւ նվազագույն չափերի, ներառյալ` ջրային ռեսուրսների արդյունահանման, վերադարձման եւ բնապահպանական վճարների դրույքաչափերը կսահմանվեն «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքով»: Ուստի, որպեսզի Ջրի ազգային ծրագրի այս բաղադրիչները հստակորեն սահմանվեն եւ հետագայում գործեն ջրային օրենսգրքի պահանջների` ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանը, արդյունավետ օգտագործմանը եւ լիարժեք պահպանությանը ուղղված, նպատակահարմար է Ջրի ազգային ծրագրի հաստատման ժամկետըհետաձգել եւս մեկ տարով: Հանձնաժողովը օրինագիծը դրական եզրակացությամբ երաշխավորեց ընդգրկել մեծ օրակարգի նախագիծ:

ՀՀ կառավարության հեղինակած «Պետական նպաստների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» եւ «Վարչական իրավախախտումներիր վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանը:«Պետական նպաստների մասին» օրենքի նախագծով լուծում չի տրվումայնպիսի կարեւոր սոցիալական հարցի, ինչպիսին է ընտանիքի անապահովության աստիճանի աննշան փոփոխության հետեւանքով ընտանեկան նպաստից զրկվելու հնարավորությունը: Առաջարկվեց նախագծի 19-ր դ հոդվածը լրացնել` «սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետի հիմքով ընտանեկան նպաստի վճարումը չի կարող դադարացվել, եթե ընտանիքի անդամների եկամտի ընդհանուր չափը /առանց ընտանեկան նպաստի/ լինում է ավելի փոքր, քան ընտանեկան նպաստի սահմանված չափն է»: Այս դեպքում տվյալ ընտանիքը շարունակում է ստանալ ընտանեկան նպաստը` մինչեւ ՀՀ կառավարության կողմից ընտանեկան նպաստի նոր չափի սահմանումը: Օրինագծերը հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց ընդգրկել մեծ օրակարգի նախագծում:

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրինագիծը ներկայացրեց Քաղաքաշինության փոխնախարար Կառլեն Գեւորգյանը: Այս օրինագծով կարգավորվում են հուղարկավորության եւ դիակիզարանների շահագործման իրավահարաբերությունները եւ սահմանվում են հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ երաշխավորվեց քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական վարչության պետՄանուկ Վարդանյանի ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ երկրորդ թնթերցմամբ քննարկելու համարընդգրկվեց 4-օրյա նիստերի օրակարգի նախագծում:

Կառավարության ներկայացրած «ՀՀ անտառային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանրապետության անտառային հարաբերությունները կարգավորող հիմնական փաստաթուղթն է, որի նպատակն է ապահովել անտառների եւ անտառային տարածքների կայուն կառավարումը` ուղղված լինելով դեգրադացված անտառային համակարգերի վերականգնմանը եւ անտառների ընդլայնմանը: Նախագծով հնարավորություն կընձեռվի անտառային ոլորտում ներդնել սեփականության այլ ձեւեր` համայնքային, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականություն, ինչպես նաեւ անտառների նկատմամբ սեփականության ձեռքբերման հնարավորություն` կիրառելով մեխանիզմներ, որոնք կնպաստեն հանրապետության անտառածածկ տարածքների ընդլայնմանը: Այս օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովինիստում, որը նախագահում էր Ռաֆիկ Պետրոսյանը, քննարկվեցին եւ Աժ աշնանային նստաշրջանի կամ քառօրյայի օրակարգում ընդգրկվելու դրական եզրակացության արժանացան 14 օրինագծեր եւ 5 կոնվենցիաներ:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը առաջին ընթերցման ներկայացրեց արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ ներկայացված  օրինագծով  օտարերկրյա  քաղաքացի  հանդիսացող  կասկածյալին կամ  մեղադրյալին  հնարավորություն է  տրվում ՀՀ  միջազգային   պայմանագրերով նախատեսված դեպքերում կապվել  Հայաստանում գտնվող տվյալ պետությունը  ներկայացնող պաշտոնատար անձի հետ։ Նման  իրավունք է վերապահվում նաեւ  քաղաքացիություն  չունեցող այն անձին, որը մշտապես բնակվում է որեւէ օտարերկրյա պետության տարածքում եւ որը  քրեական  հետապնդման է ենթարկվում Հայաստանում։ Արդարադատության փոխնախարարն ընդգծեց, որ դատավարության  մասնակիցներին վտանգ սպառնալու  դեպքերում նրանց  իրավական եւ  գործնական  պաշտպանության առավել  արդյունավետ միջոցներով  ապահովելու նպատակով վերանայվել է օրենսգրքի 12-րդ գլուխն  ամբողջությամբ եւ գտնվելեն  առավել հստակ ու արդյունավետ  կարգավորումներ։ Ըստ Տիգրան Մուկուչյանի` հստակեցվել են անձանց բերման ենթարկելու կարգն ու  պայմանները։

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության հեղինակած օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ պարոն Մինասյանի` քանի որ քաղաքացիական ծառայության համակարգում տեղի են ունենում վերակազմակերպումներ կամ կառուցվածքային փոփոխություններ, անհրաժեշտ է կանոնակարգել քաղաքացիական ծառայողների վարձատրության խնդիրները: Օրենքի նախագծում կարգավորվել է նաեւ արտամրցութային կարգով պաշտոն զբաղեցնելու դեպքում քաղաքացիական ծառայողի վարձատրության խնդիրը, սահմանվել է հատուկ պայմաններում քաղաքացիական ծառայողներին տրվող հավելումների չափը, հստակեցվել է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարի վճարման կարգը:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:Նախագիծը բխում է թե աշխատողի,թե գործատուի շահերից եւ նպատակ ունի հնարավորություն ընձեռել կողմերին ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու գործընթացը կարգավորել փոխադարձ համաձայնությամբ:

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը` ընդգծելով, որ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կազմում անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում, որը կիրականացնի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի եւ ստորաբաժանման գործունեության վերահսկողությունը:

Արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանն առաջին ընթերցման ներկայացրեց նաեւ կառավարության կողմից առաջադրված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը: Նա ընդգծեց, որ այդ օրենքների ընդունումը պայմանավորված է բնականոն գույքային շրջանառության առանձին հարաբերությունների առավել հստակ կանոնակարգման անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցման ներկայացրեց արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը, որի հաղորդմամբ նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումով սահմանվել է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումի ներկայացման վաղեմության ժամկետ: Նշվեց, որ նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացումը պայմանավորված է դատական պրակտիկայում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընթացակարգային նորմերի չպահպանմամբ կամ դրանց խախտումով. կազմված ակտերն համարվում են օրենքին հակասող եւ ճանաչվում են անվավեր:

ՀՀ կառավարության հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերն առաջին ընթերցման ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարար Արծվիկ Մինասյանը: Նշվեց, որոլորտը կարգավորող ակտերը բազմիցս փոփոխությունների են ենթարկվել, որի հետեւանքով միեւնույն հարցը հաճախ կարգավորվում էմեկը մյուսին հակասող իրավական ակտերով, կարգում ամրագրված մոտեցումների ու սկզբունքների որոշ մասը հնացել են եւ համահունչ չեն սոցիալական պաշտպանության ոլորտում ներկայումս որդեգրված սկզբունքներին:

«Հո ւղարկավորության կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմաններկայացրեց ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը: Նշվեց, որ օրինագիծը կարգավորում է հուղարկավորության եւ դիակիզարանների շահագործման իրավահարաբերությունները եւ սահմանում է հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցման ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արմեն Դանիելյանը: Նա առաջարկեց օրենսգրքի 117-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ եւ կատարել խմբագրական փոփոխություններ:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Նշվեց, որ օրինագծում եղած նորմերը չեն կարող լուծել ֆինանսավորման, կազմակերպական մի շարք հարցեր:

Քննարկվեցին ՀՀ նախագահի կողմից ՀՀ ԱԺ ներկայացված 1962 թ. հունիսի 28-ին Ժնեւում ստորագրված Աշխատանքի միջազգային կազմակերպության «Իրավահավասարության մասին /սոցիալական ապահովության բնագավառում/ թիվ 118, ՀՀ նախագահի կողմից ՀՀ ԱԺ ներկայացված 1975թ. հունիսի 24-ին Ժնեւում ստորագրված Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միգրանտ աշխատողների մասին» /լրացուցիչ դրույթներ/ թիվ 146, ՀՀ նախագահի կողմից ՀՀ ԱԺ ներկայացված 1928թ. հունիսի 16-ին Ժնեւում ստորագրված «Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին», ՀՀ նախագահի կողմից ՀՀ ԱԺ ներկայացված 1921թ. նոյեմբերի 11-ին Ժնեւում ստորագրված «Ամենշաբաթյա հանգստի մասին /արդյունաբերության ոլորտում/» եւ ՀՀ նախագահի կողմից ՀՀ ԱԺ ներկայացված 1970թ. հունիսի 24-ին Ժնեւում ստորագրված «Վճարովի արձակուրդների մասին» վերանայված կոնվենցիաները, որոնք արժանացան հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ ընդգրկվեցին չորսօրյա նիստերի օրակարգ:

ԱԺ պատգամավորների բացակայության հարցը ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի առաջարկով հանվեց օրակարգից:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ բնակարանային օրենսգիրքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը արժանացան հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ կընդգրկվեն ԱԺ չօրսօրյա նիստերի օրակարգի նախագծում` երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Հանձնաժողովի որոշմամբ 7 օրինագծերի քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով:


09.09.2005
Նյույորքյան հանդիպումներ
ԵԽԽՎ նախագահ Ռընե Վան Դեր Լինդենի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին առնչվող խնդիրներ: Վեհաժողովի նախագահը կարեւորեց լայն քարոզչական աշխատանքների իրականացումը մինչեւ հանրաքվեն ընկած ժամանակաշրջանում եւ բարեփոխումների արդյունավետ իրականացումը:Նյու-Յորքյան հանդ...

09.09.2005
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ 2005թ. սեպտեմբերի12-15-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am