National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.9.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
27.09.2005
ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը կատարելագործման ճանապարհին

Սեպտեմբեր ի 27-ին սկսվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված էին երրորդ ընթերցման ներկայացված ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասինեւ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը. օրենքի երկրորդ նախագիծըԱզգային ժողովի որոշմամբ երկրորդ եւ երրորդ ընթերցում է անցնելու առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց արտահերթ նիստը տեսագրել եւ հեռարձակել հանրային հեռուստատեսությամբ, ինչը Ազգային ժողովը մերժեց քվեարկո ւթյամբ:

Առաջին ընթերցման ներկայացված «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ԱԺ պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Հրայր Կարապետյանը: Ըստ բանախոսի` օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ընտրական օրենսգրքի հետ համապատասխանեցմամբ: Փոփոխությունները վերաբերում էին հանձնաժողովների աշխատանքների կազմակերպմանը, քվեարկման կարգին, ֆինանսական միջոցների օգտագործմանը, քվեաթերթիկի ձեւավորմանը, քվեատուփերին, կնիքի վերադարձման ժամկետին, քվեարկության արդյունքները ամփոփելուն:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթներում ԱԺ պատգամավորներ Գրիգոր Հարությունյանը, Արամ Գասպարի Սարգսյանը, Արշակ Սադոյանը, Արտաշես Գե ղամյանը եւ Վիկտոր Դալլաքյանը առաջիկա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կեղծելու միջոց որակեցին ներկայացված օրինագիծը: Մասնավորապես նշվեց, որ ժողովրդի իշխանություն հաստատելու համար քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվե իրականացնելու իրավունք պետք է տալ ժողովրդին, կեղծիքները բացառելու համար մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու հնարավորությունը` բացառել, պետք է պահպանել գործող օրենքում առկա անհատական ծանուցմանթերթիկների կիրառումը, քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի նախագահի կամ անդամի` երեք ժամը մեկ հաղորդումով հանդես գալու իրավունքը:

Նույն մոտեցումն էր արտահայտված նաեւ «Ազգային միաբանություն» եւ «Արդարություն» խմբակցությունների տեսակետները ներկայացնող Արտա շես Գեղամյանի եւ Վիկտոր Դալլաքյանի ելույթներում:

ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը եզրափակիչ ելույթում նկատեց, որ հանրաքվեի` քաղաքացիական նախաձեռնության իրավունք ոչ գործող Սահմանադրությունն է տալիս, ոչ էլ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, եւ զարմանք հայտնեց, որ Սահմանադրության մեջ նման կետ ամրագրելու առաջարկություն նախկինում չի եղել: Հիմնական զեկուցողը հավաստիացրեց, որ հեղինակները կքննարկեն հնչած դիտողությունները եւ ժողովրդավարացմանը նպաստող առաջարկությունները կներառվեն նախագծում:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ, առաջին ընթերցմամբ ընդունեցին «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Երրորդ ընթերցման ներկայացված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նա տեղեկացրեց, որ երկրորդից երրորդ ընթերցման ընթացքում կատարվել են միայն խմբագրական բնույթի փոփոխություններ, որոնց նշանակությունը պայմանավորված է հիմնական օրենքի կարեւորությամբ: Բանախոսը մեկ անգամ եւս շեշտեց Սահմանադրական փոփոխությունների դերըերկրի քաղաքական ու տնտեսական զարգացման գործում:

Հարակից զեկուցումով հանդես եկավ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ե ւՍահմանադրության փոփոխությունները կարեւորեց նաեւ եվրոպական ընտանիքում Հայաստանի դիրքը նոր աստիճանի բարձրացնելու, նրան ինտեգրվելու եւժողովրդավարության զարգացման տեսանկյունից: Պարոն Թորոսյանը նկատեց, որ Սահմանադրությունում կատարվող փոփոխությունների կարեւորությունը պետք է հասու դարձնելժողովրդին, բացատրել այդ փոփոխությունների դերն ու նշանակությունը:

Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը նախագիծը բարձր գնահատեց պետական շինարարության տեսանկյունից` համարելով այն կիսանախագահական կառավարումիցքայլ դեպի խորհրդարանական կառավարում:

Երկրորրդ ընթերցման ներկայացված «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը` հիմնականում կանգ առնելով ԱԺ պատգամա վոր Արշակ Սադոյանի, «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների առաջարկությունների վրա: Նա տեղեկացրեց, որ հեղինակները ընդունել են մեկից ավելի քվեատուփեր չօգտագործելու, ինչպես նաեւ երեք ժամը մեկ հանրաքվեի ընթացիկ արդյունքների մասին հանձնաժողովի նախագահի կամ անդամների` հաղորդումով հանդես գալու իրավունքը պահպանելու մասին առաջարկությունները: Մերժվել են քաղաքացիական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնողներին քարոզչության իրավունք չտալու, խմբակցություններին հանրային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ անվճար եթեր տրամադրելու եւ քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեիմասին առաջարկությունները:

Աժ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Արամ Սարգսյանը եւ Արշակ Սադոյանը իրենց ելույթներում կրկին պնդեցին, որ հանրաքվեի քաղա քացիական նախաձեռնությունը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, ավելին` Սահմանադրությունը այդպիսի հնարավորություն տալիս է:

Քննարկվող հարցի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նկատեց, որ բնական է քարոզչության հնարավորությունն օգտագործելու ընդդիմության փորձը, բայց եթե նա համաձայն չէ հեղինակների հետ, կարող է առանձին նախաձեռնությամբ հանդես գալ: «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները ռեալ իրականությունից են բխում, եւ խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված նախագծին:

Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նույնպես բնական համարեց ընդդիմության` այլընտրանքային կարծիք հայտնելը, բայց անընդունելի համարեց ժողովրդի անունից խոսել` թյուրիմացության մեջ գցելով ժողովրդին: Պարոն Թորոսյանը նկատեց, որ օրինագծում կան ոչ հստակ ձեւակերպումներ, որոնք ճշգրտման կարիք ունեն, ուստի առաջարկեց քվեարկությունը հետաձգել մինչեւ հաջորդ օրը:

Ազգային ժողովը արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 28-ին, ժամը 12-ից:


27.09.2005
Ինչպես հաղթահարել կոռուպցիան զարգացող երկրներում
Սեպտեմբերի 27-ին «Համակարգային ինտեգրման գործընթացներ» հասարակական կազմակերպության նախագահ Լորետա Գրացիանո Բրունինգը  սեմինարի ընթացքում անդրադարձավ անցումային երկրների զարգացման հիմնախնդիրներին եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Սեմինարին մասնակցում էին նաեւ ԱԺ ...

27.09.2005
Ֆինլանդիայի նախագահի հանդիպումները Ազգային ժողովում
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Տարյա Հալոնենի հետ: Առանձնազրույցում քննարկվեցին հայ-ֆիննական հարաբերությունների զարգացման խնդիրները: Փոխադարձաբար կարեւորվեցին երկու երկրների միջեւ քաղաքակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am