National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.3.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.03.2021
ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստի ընթացքում
1 / 1

Պատերազմը սկսվել է Ադրբեջանի կողմից՝ լինելով երկար պլանավորված եւ ուղեկցվելով ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դրա նպատակների մասին հստակ բարձրաձայնմամբ, այն է՝ հայերի էթնիկ զտումն իրենց հայրենիքից, ինչպես նաեւ հակամարտությունը բռնի ուժով լուծելը: 
  
Վստահության միջավայրի կառուցման հնարավորության համար անշրջանցելի պայման է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պահվող անձանց անհապաղ վերադարձի ապահովումը: Գերիների հարցի օգտագործումը քաղաքական նպատակներով անընդունելի է: 
  
Միջազգային հանրության եւ կազմակերպությունների կողմից պատերազմը դադարեցնելու կոչերի շարքում թիրախային եւ հստակ քննադատության ձայները պետք է լինեն ավելի բարձր: Պատերազմական հանցագործությունների դատապարտումը եւ հումանիտար խնդիրների հասցեագրումն ուղղված է ոչ միայն նրանց, ովքեր տառապել են պատերազմի արդյունքում, այլեւ ունի մեկ այլ կարեւոր նպատակ. կանխել եւ թույլ չտալ դրանց կրկնությունն ապագայում:



12.03.2021
ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստի ընթացքում
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին պատգամավորը ներկայացրեց Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, խոսեց խաղաղ բնակչության դեմ հարձակումների, ռազմագերիների եւ զոհերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, ահաբեկիչներին եւ վարձկաններին պատերազմում ներգր...

12.03.2021
Մրցութային խորհրդի անդրանիկ նիստում
Մարտի 12-ին տեղի ունեցավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի ընտրության Մրցութային խորհրդի առաջին նիստը: Օրակարգում Մրցութային խորհրդի աշխատակարգի եւ առաջիկա մրցույթի կազմակերպման եւ անցկացման հետ կապված մի շարք հարցերի քննարկումն էր, այդ թվում՝ հարցարանի կազմումը: Հիշեց...

12.03.2021
Բուհերի ռեկտորների առաջարկները «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը մարտի 12-ին քննարկվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS