Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը մարտի 17-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ:
Վիկտոր Ենգիբարյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Լիտվայի անկողմնակալ եւ հավասարակշռված դիրքորոշման համար: Նա ընդգծեց լիտվական կողմի դերակատարությունը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցում` նշելով, որ Լիտվան առաջին երկրներից է, որը վավերացրել է համաձայնագիրը:
Դեսպանը նշեց, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել նաեւ համաձայնագրի դրույթների կյանքի կոչման հարցում:
Կողմերը բարձր գնահատեցին գործադիր եւ օրենսդիր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: