National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.9.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
30.09.2005
Սահմանադրության փոփոխությունների գործընթացի աշխատանքային նոր փուլ

Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովում կազմակերպվել էրխորհրդարանի ընդունած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծին, հասարակության լայն շրջանակներում  նրա իրազեկմանը եւ հանրաքվեին արդյունավետ նախապատրաստվելուն վերաբերող կլոր սեղան, որին մասնակցում էին քաղաքական, հասարակական ու միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների սահմանադրական դատարանների ներկայացուցիչներ:

Նիստում նախագահող ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը Սահմանադրության փոփոխությունների ներկա գործընթացը գնահատեց որպես աշխատանքային նոր փուլի սկիզբ, երբ օրինագիծը ՀՀ նախագահի ստորագրելուց հետո պետք է սկսվեն  հանրաքվեին լրջորեն նախապատրաստվելու աշխատանքները, ինչը նախ եւ առաջ ենթադրում է հասարակայնության մասնակցությամբ լայնածավալ քննարկումներ մեր երկրի զարգացման գործում Սահմանադրության փոփոխությունների դերի ու կարեւորության մասին: Պարոն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց ավանդն են բերել օրինագծի ստեղծման ու բարելավման գործում:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը լուրջ ու երկարատեւ քննարկումների, կարծիքների բախումների ու համաձայնության արդյունք է, որն արտահայտում է քաղաքական ու հասարակական տարբեր կազմակերպությունների, միջազգային հեղինակավոր կառույցների տեսակետներն ու առաջարկները: Նախագիծը մի շարք ուղղություններով առաջընթաց է արձանագրում եւ հնարավորություն տալիս իշխանական թեւերի հավասարակշռություն, մարդու իրավունքների պաշտպանություն, դատական համակարգի բարեփոխումներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ աշխատանք ապահովել: Պարոն Բաղդասարյանը նշեց, որ վերաբերմունքը այս փոփոխությունների նկատմամբ միանշանակ չէ. կան կողմ, դեմ տեսակետներ, կան մարդիկ, ովքեր իրազեկված չեն եւ կան շահարկողներ, որոնք պատրաստ չեն լսելու փաստարկները: Պետք է աշխատել բոլորի հետ եւ ամեն ինչ անել ազատ ու թափանցիկ հանրաքվե անցկացնելու համար:

Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջանի Բուքիքիոն նկատեց, որ Եվրոպայի խորհուրդը շահագրգռված է Հայաստանը տեսնել բարեկեցիկ ու ժողովրդավար երկիր, որը կունենա այդ ամենին նպաստող Սահմանադրություն: Նախընտրելի է, որ Հայաստանը ընտրի զարգացման էվոլյուցիոն, ժողովրդավարական եւ ոչ թե հեղափոխական ճանապարհը: Նա հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը ընդունակ է բարեփոխելու իր գործող Սահմանադրությունը, որն այսօր խոչընդոտում է երկրի հետագա զարգացմանը: Նախագիծը հանրաքվեով ընդունելու դրական ելքը Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում առաջընթաց կապահովի, քանզի մարդու իրավունքների պաշտպանության, իշխանական թեւերի տարանջատման ու հավաս արակշռման, դատական համակարգի անկախության երաշխիքներ տալիս է Սահմանադրության առաջարկվող փոփոխությունը:

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների նախագծի բարելավման պատմությանը` պարոն Բուքիքիոն նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովը դժգոհություն էր արտահայտել առաջին ընթերցում անցած տարբերակի վերաբերյալ, բայց հետագայում քաղաքական կամք է դրսեւորվել եւ համատեղ աշխատանքի արդյունքում, որտեղ քիչ չէր նաեւ ընդդիմության դերը, հասել են ընդունելի այս տարբերակին: Դա բնավ չի նշանակում, որ փաստաթուղթը կատարյալ է, քանզի կատարյալ փաստաթուղթ չի լինում: «Եթե հետագայում փոփոխությունների կարիք կլինի, Եվրոպայի խորհուրդը ձեր կողքին կլինի: Ինչպես անգլիացիներն են ասում` պետք է համտեսես, որ իմանաս լավն է, թե` չէ»,-եզրափակեց Պարոն Բուքիքիոն:

Վենետիկի հաձնաժողովի անդամ, Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահ Այվարս Էյզինշը նկատեց, որ ինքը չգիտի որեւէ երկրի սահմանադրություն, որ կատարելության չափանիշ լինի. ամեն մի սահմանադրություն կարելի է բարելավել: Պետք է մոռանալ քաղաքական ամբիցիաները եւ առաջ նայել` ելնելով երկրի ու ժողովրդի շահերից ու նրա զարգացման հեռանկարից: Դա պետք է անել տարաձայնությունների հարթման ճանապարհով:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի գնահատմամբ` Ազգային ժողովի ընդունած նախագիծը երկրի դեմոկրատական զարգացման համար լավ հիմք է, իսկ ինչ վերաբերում է հանրաքվեին, այն պետք է համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որին կաջակցի նաեւ իրենց գրասենյակը:

ՆիստումՍահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ տեսակետներ հայտնեցին նաեւ քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ինչպես Հայաստանի, այնպես էլ տարբեր երկրների սահմանադրական դատարանների ներկայացուցիչներ, որոնց տեսակետը կարեւոր հարցում համընկնում էր. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը գործող Սահմանադրության համեմատությամբ առաջընթաց քայլ է եւ Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացման համար` լավ հիմք ու հնարավորություն:


30.09.2005
Հանդիպում խորհրդարանում
 Սեպտեմբերի 30-ին ԱԺպաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մհեր Շահգելդյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության նախարարության քարտուղարության Եվրասիայի դեպարտամենտի տնօրենՍքոթ Շլեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ամերիկյան ռազմաքաղաքական հ...

30.09.2005
Կարեւորվեց սահմանադրական բարեփոխումների անցկացումը Հայաստանում
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջաննի Բուքիքիոյին: Հանդիպման առանցքում Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումներն էին:Խորհրդարանի նախագահը Վենետիկի հանձնաժողովի քարտուղարին իրազեկեց, որ արտահերթ նիստով խորհրդարանն արդեն ընդունել ...

30.09.2005
2006 թվականին Բելառուսում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր
Սեպտեմբերի 30-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Բելառուսի մշակույթի նախարար Լեոնիդ Գուլյակոյի գլխավորած պատվիրակությանը, որ Հայաստանում է Բելառուսի մշակույթի օրերի անցկացման շրջանակներում: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Մարինա Դոլգոպոլովան եւ Սուրեն Հարությունյանը:Հանդիպման...

30.09.2005
Մրցունակ Հայաստան կառուցելու ճանապարհին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի բացառիկ նշանակություն
Տեղեկատվական եվ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներին եվ դրանց գործնական կիրառմանն էր նվիրված սեպտեմբերի30-ին Նորարարարական- փորձառական արվեստի կենտրոնումբացված  «Digi Tec 2005» ցուցահանդեսը:Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները, այն նպատակ ունի գործարար միջավայր ստեղծել տեղեկատվական եվ հեռահաղ...

30.09.2005
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  2005թ-ի հոկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օ...

30.09.2005
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցան Աժ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահԱրմեն Ռուստամյանը, որոշվեց դրական եզրակացությամբ ԱԺ առաջիկանիստերի օրակարգի նախագծում ընդգրկել 1981 թվականի փետրվարի 12-ին Բրյուսելում ստ...

30.09.2005
Բարեկամությունը պետք է ամրապնդել կոնկրետ գործերով
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Գեորգի Խոսրոեւը եւ Ռեւազ Գաչեչիլաձեն, արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, «ԱՐԱԳԵՍ» կազմակերպության համանախագահ, պատգամ...

30.09.2005
Քննարկվեցին համագործակցության հարցերը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կոնգրեսի  եւ Ազգային ժողովի համագործակցության հարցեր:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am