National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
18.05.2021
ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն. հանձնաժողովը քննարկեց Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը
1 / 9

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

«Հաշվետու 2020 թվականը աշխարհում եւ հատկապես Հայաստանի համար բավականին ծանր տարի էր` դրանից ածանցված  տնտեսական եւ սոցիալական մարտահրավերներով: Համավարակի տարածումից հետո թե՛ առողջապահական եւ թե՛ տնտեսական հետագա զարգացումների առումով աշխարհը գտնվում էր անորոշության մեջ, ինչը ենթադրում էր նաեւ ԿԲ ծրագրային կանխատեսումների պարբերաբար վերանայում: Դիտվել է տնտեսական ակտիվության կտրուկ անկում»,- ասաց Մարտին Գալստյանը: Նման իրավիճակում Կառավարությունը տարվա ընթացքում իրականացրել է սոցիալական եւ տնտեսական օժանդակությանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականություն: 

Տարվա առաջին երեք եռամսյակում, հաշվի առնելով պահպանվող թույլ համախառն պահանջարկի ներքո գնաճային զարգացումները, ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն եւ աստիճանաբար ավելացրել  խթանման չափը՝ իջեցնելով հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր հաշվով 1.25 տոկոսային կետով: ԿԲ նախագահի ներկայացմամբ՝ տարեվերջին տնտեսության վերականգնման հեռանկարի եւ գնաճային զարգացումների տեսանկյունից լրացուցիչ անորոշություն են առաջացրել սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը եւ դրան զուգահեռ համավարակի նոր ալիքի բռնկումն ու արագ տեմպերով տարածումը: Տնտեսաքաղաքական անորոշության պայմաններում ՀՀ ֆինանսական շուկաներում արձանագրվել է ռիսկերի աճ, իսկ արժութային շուկայում՝ ՀՀ դրամի որոշակի արժեզրկում: ԿԲ-ն, շարունակելով հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ֆինանսական շուկայում բնականոն գործունեության ապահովման նպատակով արտարժութային շուկայում ունեցել է իրավիճակային փոքր չափով մասնակցություն: Ըստ 2021-ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ ՀՀ-ում դեռեւս պահպանվում է ցածր տնտեսական ակտիվություն եւ պահանջարկի թույլ միջավայր:

Նշվեց, որ 2021-ին կլինի համախառն պահանջարկի դանդաղ վերականգնում: Դրական զարգացումներ առավել տեսանելի են եղել արդյունաբերության եւ ծառայությունների ճյուղերի թողարկումներում, իսկ ներքին պահանջարկի՝ սպասվածից արագ տեմպերով վերականգնմանը հիմնականում նպաստել են արտերկրից դրամական փոխանցումները եւ տնտեսության վարկավորման ավելի դրական զարգացումները: Նախորդ տարեվերջից սկսած՝ ՀՀ-ում արձանագրվել է գնաճի էական արագացում, ինչը հիմնականում պայմանավորված է միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող եւ դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով, ուստի այն, ըստ զեկուցողի, կրում է կարճաժամկետ բնույթ եւ տարեվերջից սկսած՝ կնվազի՝ մոտենալով նպատակային 4% ցուցանիշին: Չնայած գնաճի եւ գնաճային սպասումների որոշակի ավելացմանը՝ Կենտրոնական բանկի համարժեք գործողությունների արդյունքում իրավիճակը գնահատվում է կառավարելիության տիրույթում եւ հիմնականում խարսխված: Նշվեց, որ հասարակության մոտ ավելացել են գնաճի ապագայի նկատմամբ ուղեգծի  վերաբերյալ անորոշությունները, ուստի եւ ԿԲ-ն հետեւողական է լինելու գնաճային սպասումների զարգացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում: