Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող Գժել գյուղի անվանումը տարածվել է նաեւ այդտեղ արտադրվող յուրօրինակ կերամիկայի վրա:
Ռուսական ժողովրդական մշակույթը ներկայացնող կապույտ նախշերով սպիտակ ճենապակու տեսականին հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Արտադրանքը եզակի է, քանի որ վարպետը ձեռքով նկարում է դրանցից յուրաքանչյուրի վրա:
ԱԺ թանգարանում պահվող հավաքածուն դեռեւս չունի անձնագիր, հայտնի չէ, թե հատկապես որ այցի կամ բարեկամական հանդիպման ընթացքում է այն նվիրաբերվել խորհրդարանին: Այդ հանգամանքը, սակայն, չի խանգարում, որ «Գժել»-ի առանձնահատուկ հավաքածուն զարդարի թանգարանն իր խայտաբղետ գույներով: