National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
07.06.2021
Ներկայացվեցին 2020-ին Երեւանի քաղաքապետարանին եւ մարզպետարաններին հատկացված միջոցների ու իրականացված ծրագրերի կատարողականները
1 / 14

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ հաջորդ նիստում հունիսի 7-ին քննարկվեցին 2020-ի պետական բյուջեով Երեւանի քաղաքապետարանին եւ մարզպետարաններին հատկացված միջոցների ու իրականացված ծրագրերի կատարողականները:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Արագածոտնի մարզպետարանը հաշվետու տարում օգտագործել է 517 մլն դրամ, ճշտված ծրագիրը կատարվել է 93.4 տոկոսով: Արմավիրի մարզին տրամադրվել է 546 մլն դրամ, արձանագրվել է շուրջ 99 տոկոս կատարողական: Արարատի մարզպետարանն օգտագործել է 537.5 մլն դրամ, ճշտված ծրագրի կատարողականը եղել է գրեթե 93.9 տոկոս: Գեղարքունիքի մարզին նախատեսված 759 մլն դրամի դիմաց կատարողականը կազմել է 98.1 տոկոս: Լոռու մարզպետարանը ծախսել է 634 մլն դրամ, ճշտված ծրագրով կատարողականը եղել է 98.67 տոկոս: 2020-ին Կոտայքի մարզպետարանն օգտագործել է շուրջ 581 մլն դրամ, ճշտված ծրագրի դիմաց արձանագրվել է 99.8 տոկոս կատարողական: Շիրակի մարզպետարանը հատկացված միջոցներից օգտագործել է 688 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.2 տոկոս: Սյունիքի մարզպետարանն օգտագործել է 559 մլն դրամ, ճշտված ծրագրի դիմաց արձանագրվել է 97.4 տոկոս  կատարողական: Վայոց ձորի մարզպետարանը ծախսել է 434 մլն դրամ, կատարողականը կազմել է 96.1 տոկոս: Տավուշի մարզպետարանն օգտագործել է 570 մլն դրամ, ճշտված ծրագրով կատարողականը եղել է 95.5 տոկոս:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ 7 խոշոր ծախսային ծրագրեր են իրականացվել 52 միջոցառումներով: Փաստացի ծախսվել է 100.1 մլրդ դրամ կամ նախատեսվածի 88.2 տոկոսը:

«Տարածքային զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվել է 15 միջոցառում՝ նախատեսված 80.4 մլրդ դրամից ծախսելով 75.3 մլրդը:

«Մարզերին սուբվենցիաների տրամադրում» ծրագրի նպատակը ենթակառուցվածքների զարգացումն է: Այդ նպատակով 373 համայնքում շուրջ 700 ծրագիր է իրականացվել: Նախատեսված 17.7 մլրդ դրամի դիմաց ծախսվել է 14.5 մլրդ դրամ:

«Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» միջոցառման շրջանակում պլանավորված 800 մլնի դիմաց հատկացվել է 754.2 մլն դրամ:

«Ֆինանսական փոխհատուցում ՏԻ մարմիններին» ծրագրով 95.3 տոկոսով ֆինանսավորում է եղել՝ կազմելով 3.3 մլրդ դրամ:

Կորոնավիրուսի համավարակով ու պատերազմով պայմանավորված՝ տարբեր որոշումներով շուրջ 9 ծրագիր է իրականացվել՝ ծախսելով 1.6 մլրդ դրամ:

«Քաղաքային զարգացում» ծրագրի շրջանակում 21 միջոցառում է իրականացվել:

Խոշորացված համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի հարցին ի պատասխան՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում խոշորացված համայնքներում ընդգրկված գրեթե բոլոր համայնքներում առանձին ծրագրեր են իրականացվել: Այն համայնքները, որոնք փորձել են իրենց միջոցներն ավելի արդյունավետ պլանավորել ու ծախսել, սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու ավելի մեծ հնարավորություն են ունեցել:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը տեղեկացրեց, որ 2020-ին Երեւանի քաղաքապետարանի փաստացի եկամուտները կազմել են 73 մլրդ 364 մլն դրամ, կատարողականը 86.4 տոկոս է:

Նպատակային հատկացումների սուբվենցիաների փաստացի եկամուտը կազմել է 8 մլրդ 323 մլն դրամ:

Պետության կողմից Երեւանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն 32 մլրդ դրամի դիմաց կազմել է 26.2 մլրդ դրամ՝ արձանագրելով 80 տոկոս կատարողական:

Ի պատասխան հարցադրման՝ քաղաքապետի տեղակալը նշեց, որ Երեւանում 2019-2020 թթ. ընթացքում համայնքի կողմից 520 վերելակ է փոխարինվել: