National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
09.12.2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
1 / 14

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել  ֆեդերացիայի դերը Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ազգային ընկերությունների կարողությունների զարգացման եւ բնական աղետների դիմակայման գործում:

Ալեն Սիմոնյանը նշել  է, որ պատվիրակությունը շատ բարդ ժամանակաշրջանում է եկել Հայաստան, երբ դեռ կրում ենք Թուրքիայի ու վարձկանների օգնությամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքները եւ բազում չլուծված հարցեր կան:

Զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի բերած հումանիտար խնդիրներին` դրանց կարգավորման առումով կարեւորելով Ֆեդերացիայի մանդատը:

ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին տեղեկացրել է գերեվարվածների եւ անհետ կորածների ծնողների հետ երեկվա հանդիպման մասին: Ալեն Սիմոնյանը նշել է ռազմագերիների եւ պատանդառվածների հայրենադարձման հարցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը: Այս համատեքստում նա շեշտել է համապատասխան հարթակներում հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցի առաջնայնությունը:

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի խոսքը:

Հանդիպմանը զրույց է ծավալվել տեղահանվածների խնդիրների, համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակի, կարիքների գնահատման եւ լուծումների շուրջ:
 


24.05.2021
«Խորհրդարան 1918-1920». Ընտրելու իրավունքին տեր կանգած օրիորդաց գիմնազիայի սաները
Ընտրացուցակներում ընդգրկվելու նպատակով Ալեքսանդրապոլի Օլգինյան գիմնազիայի մանկավարժական խորհուրդը գրությամբ դիմեց քաղաքային իշխանություններին. «Յայտնելով որ գիմնազիայում բոլոր ապրողները չեն մտել ընտրողական ցուցակի մեջ, խնդրում եմ այժմ մտցնել: Օլիմպիատա Բողտանովնա Անդրիասիան Օլգա Բողտանովնա Սաֆայիլիա...

24.05.2021
Դատավորների կենսաթոշակային ապահովության համակարգում առկա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքային քննարկում
Մայիսի 22-23-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպեցին աշխատանքային քննարկում: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ ար...

24.05.2021
Ապագա ֆիզիկոսներին ներկայացվեցին գիտությամբ զբաղվելու առավելությունները
Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներն են: Նրանց նույնպես բազմաթիվ երեխաների նման հետաքրքրել են բնության տարբեր երեւույթների առաջացման պատճառները: Ու հենց այդ ինչուների պատասխաններն ուսումնասիրելու ակնկալիքով էլ սկսել են ուսումնասիրել ֆիզիկան: Հանրապետական օլիմպիադայի հաղթողներին մայիսի 21-ին ...

24.05.2021
Մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 35 հարց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը: Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեց հերթակ...

24.05.2021
Խորհրդարանի հյուրերն էին Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները
Մայիսի 24-ին Ազգային ժողովը կրկին բացել էր դռները. հյուրերն էին Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Նրանց հետ հանդիպեց ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Նա աշակերտներին պատմեց, որ ինքը եւս մի քանի տարի սովորել է նույն դպրոցում: Հյուրերը ներկայացրին իրենց մտահոգո...

24.05.2021
Խորհրդարանում կներկայացվեն արցախյան բնապատկերները
Մայիսի 25-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության Քարվաճառի  շրջանի Զուար գյուղի  պատկերասրահից տեղափոխված բնանկարների ցուցադրությունը:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am