Փետրվարի 10-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից ճեպազրույցին մասնակցել են խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը եւ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Լրագրողի խնդրանքով Հայկ Մամիջանյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:
Խաղաղության պայմանագրի հետ կապված ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է, թե միայն խենթերը կարող են խաղաղություն չուզել, սակայն դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն: